Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սփյուռքը միայն փող տվող կթու կով չէ. ի՞նչ կտա Սերժ Թանկյանի նախաձեռնությունը

«Ժառանգություն» կուսակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, միացել է Սերժ Թանկյանի նախաձեռնությանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ ըստ էության «Սասնա ծռեր»-ի գործողությունից հետո բավականին աշխուժացավ ոչ միայն քաղաքական կյանքը, ոչ միայն քաղաքացիները լայնորեն արտահայտեցին իրենց բողոքը, այլ, ըստ էության, իշխանափոխության պրոցես սկսվեց. «Արդեն խորքային պրոցեսներ են սկսվել, մտավորականների համաժողովում ևս Ս. Թանկյանի նախաձեռնությանը միացած Արսինե Խանջյանը, Հասմիկ Պապյանը խոսք ունեին: Սփյուռքում ևս բողոքի ակցիաներ են կազմակերպվում, որոնք, կարծես թե, այս խմորումների արդյունք են: Մենք ևս կարծում ենք, որ համայն հայությամբ կարող ենք այս իրավիճակը շտկել և զարգացում ապահովել, միասնական ջանքեր են անհրաժեշտ, քանի որ անդունդի հատակին ենք հայտնվել, հետագան կարող է լինել պետականության կորսուստը»:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ այս նախաձեռնության հեղինակները արմատական փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում և հիմնարար խնդիրներ են առաջ քաշում՝ մարդու իրավունքներ, ժողովդավարություն, ազատություն… Եվ տարբերակներից մեկը նրանք տեսնում են խորհրդարանական ընտրություններին մեծ դերակատարում ունենալը: «Եթե իսկապես միասնական մոտեցում ցուցաբերենք, փոփոխություններ կլինի: Այս իրավիճակում ՏԻՄ ըտրություններն էլ են ցույց տալիս, որ ընտրական պրոցեսները դեռ չեն աշխատում Հայաստանում, բայց դա չի նշանակում, թե չպետք է մասնակցել ընտրություններին, սա ևս քաղաքացիներին մոբիլիզացնելու տարբերակ է, որպեսզի կարողանանք կեղծիքի մեքենան կոտրելով՝ հնարավորինս շատ քաղաքացիների ձայն պաշտպաել: Հրաշալի նախաձեռնություն է, եթե միս ու արյուն ստանա»-նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

«Սասնա ծռեր»- ի գործողությունների ժամանակ Սփյուռքից հնչում էին կոչեր, բայց կար կարծիք, որ նրանք Հայաստանում չապրելով՝ փորձում են ուղղորդել, ևնրանց  հանդիմանում էին դրա համար: Անդրադառնալով այս դիտարկմանը, Ա. Մարտիրոսյանը նշեց. «Ոմանց կարծիքով Սփյուռքի ֆունկցիան այն է, որ կթու կովի նման պետք է այստեղ ֆինանսավորի, որևէ բանի չխառնվի, փողերը թալանի տեսքով մտնեն կոնկրետ անձանց գրպանները, հսկայական գումարներ թալանվեն, ու ոչ մի ձայն չպետք է հանեն: Երբ որ կռիվ է, երբ որ օգնության կարք կա, Սփյուռքը պետք է գա հասնի: Բայց ներքաղաքական, ժողովրդավարության, պետականության պահպանման հարցերը նույնպես այլևս միայն մեզ չեն վերաբերում, նաև սփյուռքին են վերաբերում, եթե Սփյուռքը կտրվեց Հայաստանից, Հայաստանը պետականությունը կորցրեց, սփյուռքի ուծացումը ընդամենը մի քանի տասնյակ տարիների ընթացքում տեղի կունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում