Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սիրիան հեռացրեց նոր պատերազմի հավանականությունը Ղարաբաղում. Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտորնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, նախօրեին զոհ ունեցանք սահմանին, ինչի առիթով Պաշտպանության փոխնախարարը հեռախոսազրույց էր ունեցել Անջեյ Կասպրշիկի հետ։ Կասպրշիկն իր հերթին անհանգստացել է տեղի ունեցածով։ Ինչո՞վ է գրավել այդ դեպքը միջազգային հանրության ուշադրությունը և արդյո՞ք կարող ենք ասել, որ վերահսկող մեխանիզմները կամաց-կամաց սկսում են ներդրվել ու աշխատել։ Եվ այդ մեխանիզմները ֆիքսում են խախտումներ, որոնք անհանգստության առիթ են դառնում Մինսկի խմբի համար։

-Ամեն մի զոհը մեզ համար մեծ կորուստ է, բայց նրանց ծնողները պետք է հասկանան, որ իրենց տղաները հերոսներ են։ Մյուս կողմից էլ պետք է ընդունել, որ մենք պատերազմի մեջ ենք, հակառակորդը անհասկանալի սադրանքների է դիմում, և դրան դիմակայել է պետք։ Ինչ վերաբերում է հարցին, ապա պետք է նկատել, որ վերջին մեկ ամսվա մեջ  հստակեցվեց Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը Ղարաբաղի հարցում։ Եթե նախկինում իշխանությունները ասում էին՝ վստահության մթնոլորտ պետք է ստեղծվի, հետո ասում էին, որ աշխարհը ստիպում է գնալ ճնշումների, փոխզիջումների, և Հայաստանը պատրաստ է  գնալ այդ զիջումներին։ Եվ հենց դա էր բերեց լրջագույն լարվածության հասարակության շրջանում։ Ասեմ, թե ես որտեղ եմ տեսնում այդ փոփոխությունը։ Շատ կարևոր էր Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ում։ Շատ կարևոր շեշտադրումներ կային և շեշտը դրվում էր նրա վրա, որ Ադրբեջանը հրահրելով պատերազմ, խախտում է  պատերազմական էլեմենտար նորմեր՝ թիրախ են դառնում քաղաքացիական անձինք՝ գլխատվեցին գյուղացիներ, տուժեցին երեխաներ։ Դրա մասին Նալբանդյանը խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից։ Մոտ մեկ ամիս առաջ էլ Շավարշ Քոչարյանն ասաց, որ մենք շեշտը դնելու ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանագրերի իրականացման վրա, այլ ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորման ինչ-որ տարբերակների վրա։ Այս ամենը նշանակում է, որ Հայաստանի քաղաքականությունը հստակեցվեց, որը ես ողջունում եմ։

-Իսկ հիմա ինչպիսի՞ն է այդ մոտեցումը։ Ի՞նչ պարզվեց։ Մամեդյարովը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանից ակնկալում են բովանդակային բանակցություններ, մինչդեռ տպավորություն է, որ Հայաստանը միտված չէ որևէ տեսակի բանակցության, մինչև հնարավոր չլինի գործադրել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Պետերբուրգում։

-Հիմա, եթե Մամեդյարովն ասում է բովանդակային բանակցություններ, նկատի ունի միակողմանի զիջումներ Ղարաբաղի կողմից։ Դրան էր հակված նաև Ռուսաստանը։ Իսկ մենք, երբ որ ասում ենք բովանդակություն, նկատի ունենք Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում՝ մեխանիզմների ներդնում։

-Սևակ Խաչատրյանը դիպուկահարի կողմից էր մահացու հրազենային վիրավորում ստացել։ Նրարավո՞ր է, որ այս դեպքի շուրջ հետաքրքրությունն ու անհանգստությունը կապված է այդ պարտավորությունների խախտման հետ։

-Ես կարծում եմ՝ այո՛, և պետք է պարբերաբար ընդգծել այդ փաստը։ Իրենք դիպուկահարներին օգտագործելով՝ ինչ-որ հաջողությունների են հասնում։ Բայց որ փոխնախարարի մակարդակով Կասպրշիկի հետ ընդգծվեց այդ փաստը, անհանգստություն հայտարարվեց դեպքի առիթով, ես կարծում եմ, որ Պն-ն հիմա շատ ճիշտ ճանապարհով է  գնում՝ պահանջելով պարզել, թե ինչի արդյուքնում զոհ եղավ, ով կրակեց, որտեղից։

Ես կարծում եմ, որ երկու-երեք գործոն դեր խաղաց Հայաստանի քաղաքականության փոփոխության վրա։ Առաջին ու գլխավոր պատճառը հայ հասարակության ակտիվությունն էր։ Ռուսաստանը և Հայաստանի իշխանությունները հասկացան, որ ոչ մի որոշում չի կարող լինել, որը կշրջանցի հայ ժողովրդին։ Լրատվամիջոցները նույնպես մեծ դեր խաղացին։ Երկրորդ գործոնը բանակն է, որը ապրիլյան պատերազմի ժամանակ իր գործն արեց՝ երբեմն անգամ չսպասելով հրամանի։ Այս ամենից հետո Ռուսաստանը հասկացավ մի բան, որ եթե շարունակի ճնշել Հայաստանի իշխանություններին, ուղղակի կկորցնի Հայաստանը։ Հասկացավ, որ այդ ճնշումնեևի արդյունքում Հայաստանում իշխանափոխություն կկատարվի հեղափոխության ճանապարհով, այլ ոչ թե ընտրությունների միջոցով։ Ով էլ դրանից հետո գա, չի ենթարկիվի Ռուսաստանին։

Ռուսաստանը հասկացավ, որ եթե իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի  շրջանակում չկատարի, ընդհանրապես կկորցնի Հայաստանում իր հենարանը։ Հասարակության ակտիվությունը բերեց նրան, որ այսքան բան փոխվեց։ Ի վերջո տեսանք զորահանդեսը, թե ինչքան նոր զինտեխնիկա կար, որ բերվել էր ապրիլյան պատերազմից հետո՝ ոչ միայն 200 միլիոն վարկի շրջանակներում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում