Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ իր վերանշանակման հարցին՝ ասելով. «Կտեսնեք: Ասում եմ՝ եղել է առաջարկ, նշանակում է՝ եղել է, թե ոչ, կտեսնեք»:
Հարցին, թե հիմա հստակ առաջարկ ստացե՞լ է այս կառավարության կազմում աշխատելու՝ Արդարադատության նախարարի պաշտոնում: «Ես չէ, որ ինձ պետք է տեսնեմ նախարարի պաշտոնում: Հիշեցնեմ Սահմանադրությունը՝ վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահն է նշանակում նախարարներին»,- ասաց նա: