Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Մենք «Իսկանդեր» վաղուց ունեինք և ունենք նաև դա օգտագործող մասնագետներ. Վաղարշակ Հարությունյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, անդրադառնանք Հայաստանում ռազմական շքերթից հետո բարձրացած աղմուկին. փորձագետները չեն հերքում , որ ցուցադրված զինատեսակները պատկանում են ՀՀ ԶՈւ-ին, բայց նշում են, որ սա կարող է լինել ընդամենը շոու, և անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը թույլ չի տա օգտագործել այդ զինատեսակները: Եվ նշվում է, որ «Իսկանդերի» մասնագետներ չունենք. ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:

-Երբ այդպիսի կարծիք հայտնողները խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը չի տրամադրի այդ զինատեսակը, ես գաղտնիք բացեմ, այն ժամանակ արդեն այդ «Իսկանդերներն» այստեղ էին: Եվ մենք արդեն ունենք պատրաստված հայ մասնագետներ, նրանք ինքնուրույն գործում են: Մենք ունենք մարտունակ «Իսկանդերներ», որոնք այսօր պատրաստ են մարտական ծառայություն իրականացնելու:

-Ո՞ր դեքում Հայաստանը կօգտագործի դրանք: Ասացիք, որ դրանք վաղուց այստեղ էին, նույնիսկ ապրիլյան պատերազմի օրերին, երբ նշվում էր, որ Ադրբեջանը իր ռազմական առավելությամբ մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին:

-Բայց ո՞վ է ասել, որ գերազանցում է, չի գերազանցում, Ադրբեջանն ունի որոշ զինատեսակների քանակային առավելություն: 91-94թթ-ին ունեցել է ռազմական առավելություն: Բայց տեխնիկայի քանակը դա մեկ չափանիշ է: Մենք ունենք առավելություն այլ զինատեսակներում, մենք ունենք ՀՕՊ, որը դարձրել է զրո իրենց օդային ուժերի օգտագործումը, ունենք հրթիռային համակարգ: Ով խոսում է այն մասին, որ Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում է իր ռազմական առավելությամբ, նա տեղյակ չէ, չի հասկանում՝ ինչ է ասում:

-Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ «Միգ» օդային կործանիչները ռուսական ռազմաբազային են պատկանում, ոչ թե Հայաստանին:

-Այո՛, բայց ով դա չգիտի: Մեր առավելությունը հենց դրանում է, որ մենք փող չենք ծախսում, բայց ունենք այդ համակարգերը: Ադրբեջանը փող է ծախսել, ձեռք է բերել ինքնաթիռներ, բայց հիմա ի վիճակի չէ օգտագործել, որովհետև մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն ինչը նաև վերջերս հզորացրել ենք «Բուկ M» համակարգով:

-Հայաստանը ե՞րբ կկարողանա օգտագործել այդ զինատեսակները, ինչպիսի՞ ագրեսիայի դեպքում:

-Լայանածավալ պատերազմի դեքում:

-Կա՞ նման հավանականություն:

-Հիմա չեմ համարում, որ կա այդպիսի հավանականություն, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք: Մեր բանակի մարտունակությունը, մեր հասարակության բարձր ոգին և վստահությունը մեր ռազմաքաղաքականության ղեկավարության և մեր բանակի հանդեպ. դա է մեզանից պահանջվում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում