Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Սիրիայի հարցում հայկական կողմը իր գործողությունները պետք է համաձայնեցնի մյուս խաղացողների հետ

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, արաբագետ Հայկ Քոչարյանի համոզմամբ` Հայաստանը, Սիրիայում հումանիտար ճգնաժամի լուծմանն ուղղված ծրագրերին մասնակցելիս, պիտի համագործակցի ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս առանցքային խաղացողների, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ:

Արաբագետն այսպիսի կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը  Բիշկեկում: Խոսելով Սիրիայի հիմնախնդրի մասին՝ Սերժ Սարգսյանը ողջունել էր Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Սիրիայում հումանիտար աղետի կանխարգելմանը, և նաև ավելացրել, որ հայկական կողմը քննարկում է Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում:

«Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանը ողջունում է Ռուսաստանի հումանիտար օգնությունը և ցանկություն է հայտնում, որ Հայաստանը և սիրիահայերը նաև ինչ-որ կերպ կմասնակցեն այդ հումանիտար ծրագրերի իրականացմանը: Եթե գործողությունները լավ ծրագրված և մտածված լինեն, և եթե սիրիական համայնքում կա ցանկություն՝ համակարգելու որոշակի աշխատանքներ, կարելի է լավ արդյունքների հասնել»,- մեկնաբանեց Հայկ Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ աշխատանքներն իրականացնելը բավական բարդ գործ է, և անհրաժեշտ է գործողությունները համաձայնեցնել սիրիական հակամարտության կարգավորման մեկ այլ առանցքային խաղացողի՝ Միացյալ Նահանգների հետ:

«Միայն Ռուսաստանի հետ համագործակցելով՝ Հայաստանը կհայտնվի մի իրավիճակում, որ հակամարտության մեջ ներգրավված փոքր խաղացողը ինչ-որ մեկի կողմն է բռնում: Ցանկալի է, որ նման ծրագրերին մասնակցելիս հայկական կողմը համաձայնեցնի իր գործողությունները նաև մյուս խաղացողների հետ, հակառակ դեպքում դա կարող է վտանգել հայկական համայնքի դիրքերը Սիրիայում», – նշեց արաբագետը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում