Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա Լիգայի 6-րդ տուրում կայացած «Լաս-Պալմաս»-ի հետ հանդիպման արդյունքը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Դժգոհ եմ, որ «Լաս-Պալմաս»-ը երկու գոլ խփեց մեր դարպասը: Բայց, ընդհանուր առմամբ, «Ռեալ»-ը վատ չխաղաց: Բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք: Չբավականացրեց հավասարակշռվածությունը:
«Ռեալ»-ը վերահսկում էր մրցավեճի ընթացքը: Գոհ եմ իմ թիմի խաղից: «Լաս-Պալմաս»-ը լավ ակումբ է: Այդ է վկայում Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը: