Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրում «Լաս-Պալմաս»-ի հետ անակնկալ ոչ-ոքին (2:2):
«Հիասթափված ենք: Այնուամենայնիվ, անպարտելի ենք առայժմ: Իհարկե, ամենակարևորը 3 միավոր վաստակելն է: Մեր բախտը չբերեց այս խաղում: Բազում պահեր ունեինք, որոնք չկարողացանք իրացնել: Այժմ պետք է խաղանք Դորտմունդում: Սա ֆուտբոլ է»,- Բեյլի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հավելենք, որ հոկտեմբերի 27-ին ԶԻնեդին Զիդանի սաները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում Դորտմունդում ուժերն են չափելու «Բորուսիա»-ի հետ: