ԱՄՆ երկու նահանգների՝ Իլինոյսի և Բոստոնի ուսումնական հաստատությունների շրջաններում հարձակումներ են տեղի ունեցել: Իլինոյսում Ուրբան-Շամփեյնի համալսարանի տարածքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով համալսարանի կայքին:
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Հանցագործը հեռացել է դեպքի վայրից, սակայն ոստիկանությունը զգուշացնում է ուսանողությանը խուսափել փողոց դուրս գալուց:
Ականատեսները տեղեկացնում են, որ կա ինը տուժած, սակայն պաշտոնական տեղեկատվություն այդ մասին չկա: