Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալ»-ից կրած 3:0 հաշվով պարտությունը:
«Սարսափելի մեկնարկեցինք: «Արսենալ»-ն արդեն 11-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ, որից հետո ևս երկու գոլ խփեց մինչև ընդմիջում: Նման մակարդակի հանդիպումներին պետք է զգոն լինել ամեն վայրկյան:
Հուսով եմ՝ կարող ենք շտկել իրավիճակը: Պարտվել ենք երկու կարևոր խաղում և պետք է հասկանալ, որ պետք է ջանադրաբար աշխատել իրավիճակը բեկելու համար: Պետք է սթափվել. չենք ցանկանում նախորդ մրցաշրջանի կրկնությունը»,- հայտարարել է իտալացի մասնագետը: