«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ֆուտբոլիստները դեռևս նախորդ գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խաղային փիլիսոփայության ազդեցության տակ են:
«Ես ու պարոն Վան Գալը ֆուտբոլի վերաբերյալ այլ կարծիքներ ունենք, և դա նորմալ է: «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները դեռևս Վան Գալի ազդեցության տակ են:
Այո, վերջին շրջանում թիմն անհաջող էր հանդես գալիս, բայց ֆուտբոլիստները գիտակցում են «Յունայթեդ»-ում խաղալու պատասխանատվության աստիճանը: Նրանք նաև գիտեն՝ ինչ են բոլորն ակնկալում այս ակումբից»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: