Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Իսկանդերը», պատերազմի ժամանակ որպես վերջին ռեսուրս, կլինի Հայաստանի «ատոմային ռումբը»

«Զորահանդեսի ամբողջ մեխը «Իսկանդերն» էր, ամբողջ շուուն կազմակերպվել էր «Իսկանդերները» ցուցադրելու համար»,- «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: – Եթե մտածում ենք, որ դա խիստ անսպասելի էր դրսի համար և հատկապես Հայաստանի թշնամի պետության համար, ապա նրանք վստահ էին, որ Հայաստանն ունի, և սա իրենց գոնե ղեկավարության համար նորություն չէր: Մյուս կողմից՝ ինչպես Հայաստանում են գերագնահատում «Իսկանդերի» դերը, այնպես էլ Ադրբեջանում:
Հայաստանը ատոմային զենք չէ, որ ձեռք է բերել, Հայաստանը մեկ գիշերում չի դարձել Շվեյցարիա կամ Ավստրալիա. մնացել է նույն Հայաստանը. ընդամենը ունի շատ հզոր հրթիռային համակարգ: Նախ՝ մեծ հարց է, թե որքան հրթիռներ կան Հայաստանում պահեստավորված, երկրորդ՝ «Իսկանդերի» նշանակությունը հեռահարությունն է. սա ատոմային ռումբ չէ, որ ոչնչացնի մի ամբողջ քաղաք և մերձակա շրջաններ: Սա հզոր զենք է, բայց պետք է հասկանալ, որ սրանով Բաքուն ոչնչացնել երբեք չի հաջողվի:
Պետք է հասկանանք նաև, որ սա պատերազմի ժամանակ վերջին ռեսուրսն է. եթե ամեն ինչ կորսված լինի, և եթե Ադրբեջանն էլ ունենա այդ պահին, կօգտագործի իր ամենահզոր զենքը»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանը Բաքվին չի հարվածելու, մինչև ադրբեջանցիները չխփեն Երևանին: «Նկատի ունեցեք մի կարևոր հանգամանք՝ դա այն է, որ Հայաստանը կարող է ԼՂՀ տարածքից հարվածել Բաքվին, բայց Ադրբեջանը միշտ կարող է հարվածել Երևանին, և Երևանը շարունակում է մնալ Ադրբեջանի թիրախում Իջևանի կողմից՝ այլ համակարգերով, որոնք իհարկե «Իսկանդերից» ուժեղ չեն, բայց նույն ծավալի ավերածություններ կարող են առաջացնել»:

Անդրադառնալով հարցին, թե ամեն դեպքում սա որպես զսպիչ գործոն հանդիսացա՞վ, թե՞ ոչ, կարողացա՞վ որոշակի տրամադրություններ ձևավորել Ադրբեջանում, Հ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ: Միջնորդավորված ձևով Սիրիան ևս ունի «Իսկանդեր», ունի բալիստիկ հրթիռներ, որոնք պատկանում են Ռուսաստանին, բայց գործում են հօգուտ Սիրիայի, Սիրիան ունի ռուսական բալիստիկ հրթիռների աջակցությունը: Տեսանք, որ գեղեցիկ շոուներ արվեցին և ծովից արձակվեցին… Բայց որևէ մեկը դրանից չի զսպվել, և պատերազմը շարունակվում է»:

«Ես բոլորովին չեմ արժեզրկում, հրաշալի է, որ Հայաստանն ունի հրթիռային համակարգեր, և ես դրա համար չափազանց ուրախ եմ, բայց հույս դնել դրա վրա և ինքնախաբեությամբ զբաղվել, ասել, որ սա զսպիչ մեխանիզմ է, պատերազմ չի լինի… Եթե ատոմային ռումբ ունենայինք, էլի հարց կլիներ՝ պատերազմ կլինի, թե ոչ, որովհետև հաստատ չէինք կարողանալու օգտագործել այդ ռումբը:

Ադրբեջանը պատրաստ է անգամ «Իսկանդերների» հարվածին, իրենք հաշվարկներ են արել, թե ինչքան կորուստներ կունենան, որովհետև իրենց համար պատմական խնդիր է Հայաստանը և հայկական տարրը տարածաշրջանից վերացնելը, և որևէ «Իսկանդեր» չի կարող իրենց համար արգելք հանդիսանալ: Իսկ մեզ համար դա պատմական խնդիր չէ, այլ գոյութենական խնդիր է»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը և հույս հայտնեց, որ մեր ժողովուրդն այնքան իմաստուն կլինի, որ թույլ չի տա՝ տարածքները մնան սակարկման առարկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում