«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել «Սպորտինգ»-ի դեմ հանդիպմանը թիմի ցուցադրած խաղի մասին:
«Սերխի Ռոբերտոն լավագույն աջ պաշտպանն է «Բարսելոնա»-ի համար: Մենք որոշ խնդիրներ ունեինք, որոնք կարողացանք շտկել ընթացքում, իսկ թվային առավելությունն ավելի մեծ հնարավորություն տվեց` հաղթանակ տանելու համար:
Կարելի է հասկանալ, երբ միավորներ ես կորցնում տանը` խաղալով մի թիմի դեմ, որն այնքան լավ է պաշտպանվում, որ չես կարողանում դարպասի գրավում արձանագրել: Լավ է, որ Լա Լիգայում այնքան էլ շատ չեն «Ատլետիկո»-ի կարգի թիմերը»,- AS-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը: