«Ակնհայտ է, որ Հայաստանում արդեն վաղուց ընտրություններն ուղղորդվում են բռնություններով, ծեծկռտուքներով, կրակոցերով ու սպանություններով: Այս վերջին շրջանում՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում դա դարձել է առօրյա,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: – Ընտրությունները տեղի են ունենում իշխանությունների կողմից կազմակերպված հալածանքներով, տեղի են ունենում քրեական տարրերի մասնակությամբ և անպատիժ են մնում»: Իրավապաշտպանի խոսքով՝ ընտրությունները քրեականացվում են, և դա համատարած է:
Վ. Հարությունյանի դիտարկմամբ՝ Հայաստանը, ըստ էության, իշխանությանը մոտ կանգնած մարդկանց կողմից բաժանվել է կալվածքների և ամեն մեկն իր կալվածքում իրեն տեր ու տնօրեն է զգում. կալավածատիրոջ հոգեբանությամբ են մոտենում:
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ մենք այսօր ապրում ենք ավազակապետական երկրում, որտեղ քրեական տարրը և քաղաքական տարրերը միաձուլված իշխում են մեր երկրում. «Մենք ապրում ենք կլեպտոկրատիայի պայմաններում»:
Մանրամասները՝ տեսանյութում: