Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Իրանի նախագահի այցը Հայաստան շատ սպասված է, մի փոքր էլ ուշացած. Աննա Գևորգյան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին վերջերս հարցազրույց է տվել Իրանի լրատվամիջոցներից մեկին և խոսել է նախագահ Ռոհանիի՝ առաջիկայում Հայաստան կատարելիք այցի մասին: Դեսպանը հայտարարել է, որ դեսպանի այցը շրջադարձային է լինելու հայ-իրանական հարաբերություններում: Այս այցը կլինի Իրանի նախագահի առաջին այցը Հայաստան:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրանագետ Աննա Գևորգյանը նշեց, որ Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ սա առաջին հայտարարությունը չէ, բայց նախորդ հայտարարությունները հայտարարության մակարդակով էլ մնացել են:

«Այս անգամ Իրանի նախագահը Հայաստանի արտգործ նախարարի ներկայությամբ է հայտնել Հայաստան այցելելու իր մտադրության մասին: Մանրամասներ հայտնի չեն, թե երբ է տեղի ունենալու այցը, բայց նախագահը նշել է, որ այցի նպատակը Հայաստան – Իրան երկկողմ փոխգործակցության ընդլայնումն է, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների բարձրաձայնումը, քննարկումը: Այս իմաստով սա շատ սպասված և մի փոքր ուշացած հնադիպում է: Հուսով ենք՝նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, և կունենանք նոր պայմանավորվածություններ՝ տնտեսական և քաղաքական, և կգրանցի դրական արդյունք: Տրանսպորտային միջանցքի հարցը տվյալ պահին և՛ Իրանի, և՛ տարածաշրջանի մյուս երկրների համար գլխավոր հարց է, այդ հարցը ևս կքննարկվի»,- նշեց իրանագետը:

Իրանագետի հավաստմամբ՝ Իրանի դեսպանը Հայաստանում ակնարկել է, որ Իրան – Հայաստան – Վրաստան – Բուլղարիա – Հունաստան փոխգործակցության շրջանակի ավելի ընդլայնման հնարավորություններ կան, և այդ մասին քննարկումներ պետք է լինեն: «Իրանը դեպի Եվրոպա տանող դիվերսիֆիկացիա է ուզում իրականացնել և ունենալ փաստաթղթեր, որոնք կապահովեն կապը Եվրոպայի հետ, և իսկապես կան հնարավորություններ, որոնք եթե կյանքի կոչվեն, և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով Հայաստանի և Իրանի համար շահեկան կլինեն»,- նշեց Ա. Գևորգյանը:

Իրանագետը նշեց, որ հաճախ զուգահեռներ են անցկացվում Իրան – Հայաստան և Իրան – Ադրբեջան հարաբերությունների միջև, սակայն պետք է նկատի ունենալ, որ տարբեր գործոններ են ազդում այդ հարաբերությունների վրա: «Ադրբեջան – Իրան փոխգործակցության հիմնաքարային գործոնը իսլամական գաղափարախոսությունն է, իսկ Հայաստան – Իրան փոխգործակցության հիմքում ընկած է Իրանի քաղաքական դերի մեծացումը տարածաշրջանում, նաև երկրի հեղինակության հարցը. Հայաստան – Իրան հարաբերությունները կարծես դառնում են փիար գործիք Իրանի արտաքին քաղաքականության համար՝ ցույց տալով, որ իսկապես նրա գաղափարախոսությունը ամեևին չի խոչընդոտում ունենալ լավ, բարիդրացիական հարաբերություններ քրիստոնյա երկրների հետ,- ընդգծեց իրանագետը՝ հավելելով, որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններում շիական գործոնը որոշակի խնդիրներ է հարուցում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում