Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Վարշավայի փողոցներ` Լեհաստանի կառավարության քաղաքականության դեմ բողոքի ցույցի: Քաղաքային իշխանությունների տվյալներով` ընդդիմադիր «Ժողովրդավարության պաշտպանության կոմիտեի» կողմից կազմակերպված ցույցին միացածների թիվը կազմել է 25-30 հազար մարդ, հայտնում է korrespondent.net-ը:
Նախագահ Անջեյ Դուդայի քաղաքականության հակառակորդները նրան և նախարարների խորհրդին մեղադրում են իրավական պետության սկզբունքներից և նորմերից աստիճանաբար հրաժարվելու մեջ: Մասնավորապես, խոսքը վերաբերվում է Սահմանադրական դատարանի լիազորությունների սահմանափակումների և հղիության արհեստական ընդհատումները երկրում լիովի արգելելու իշխանությունների մտադրությանը:
Ինչպես հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը` ԺՊԿ-ն չի ձգտում կառավարության հրաժարականի, այլ ընդամենը ցանկանում է հասնել այն բանին, որ նա «հարգի օրենքը և Սահմանադրությունը»: