Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին համարում է, որ վարչապետ Թերեզա Մեյը ավելի մոտ է կանգնած երկրի բնակիչներին, քան նրա նախորդը՝ Դևիդ Քեմերոնը: Այդ մասին վկայում է ComRes գործակալության անցկացրած հարցումը, գրում է Independent-ը:
Հարցվածների 52%-ը հայտարարել է, որ Մեյը Քեմերոնից լավ է հասկանում, թե ինչն է անհանգստացնում շարքային բրիտանացիներին: Հակառակ կարծիք են արտահայտել հարցվածների միայն 14%-ը:
ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի մասին հարցին նրանց կեսից ավելին հայտարարել է, որ կառավարությունը որքան հնարավոր է շուտ պետք է սկսի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: