Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

«…Ի՞նչ պետք է անես. բռնվել են-բռնվել են»

Ասում է վրացի քաղաքագետ, ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ռոնդելին
– Պարոն Ռոնդելի, Վրաստանում արդեն երկրորդ աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել, որտեղ շոշափվում են նաեւ ազգությամբ հայերի անուններ: Ըստ ձեզ, արդյո՞ք սա պատահականություն է, եւ արդյո՞ք այստեղ դուք քաղաքական ենթատեքստ տեսնում եք:
– Ինքս տեղյակ չեմ այդ գործերի մանրամասներին: Ես միայն մի բան եմ հասկանում, որ մեր երկու երկրների շահերից չի բխում, որպեսզի այդ ամենի շուրջ նման իրարանցում լիներ: Բայց երեւի այս անգամ ամեն ինչ այնքան լուրջ է եղել, որ աղմուկն էլ համարժեք էր: Ես, ամեն դեպքում, տեղյակ չեմ:
– Ըստ ձեզ, ինչպե՞ս այս պատմությունները կարող են ազդել Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա:
– Չեմ կարծում, թե այս պատմությունները կարող են ազդել Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա, որովհետեւ երկու կողմերն էլ շահեր ունեն, եւ այդ շահերն ավելի բարձր են, քան այս պատմությունները: Սրանք շատ մանր հարցեր են, որպեսզի կարողանան ազդել մեր հարաբերությունների վրա: Դրանք քրեական պատմություններ են եւ որեւէ առնչություն չունեն քաղաքականության հետ:
– Այսինքն` դուք պատահակա՞ն եք համարում, որ մեկ ամսվա մեջ Վրաստանից արդեն երկու սկանդալային պատմությունների մասին ենք լսում, որոնց մեջ ներգրավված են հայեր:
– Նման բաներ, իհարկե, ամեն տեղ էլ կարող են պատահել: Ես չեմ կարծում, թե այստեղ նման մանր հարցերը կարող էին ինչ-որ մեկին դրդել ինչ-որ քաղաքական հարցեր լուծելու: Մենք լավ հարաբերություններ ունենք, եւ կարծում եմ, որ այս պատմությունները ընդամենը քրեական պատմություններ են: Գուցե նաեւ թյուրիմացություն է: Բայց` ոչ քաղաքականություն: Այդ գործողությունները կատարել են անհատները, դրա հեղինակները պետությունները չեն կամ հայ հասարակությունը: Դրանք կոնկրետ մարդիկ են արել, եւ կոնկրետ մարդիկ էլ աշխատել են այս` վրացական կողմից: Այսինքն` դա որեւէ կապ չունի միջպետական հարաբերությունների եւ շահերի հետ: Ուստի ես կարծում եմ, որ պետք չէ այստեղ դավադրություն փնտրել, որ դա արվել է հատուկ հայերի դեմ կամ նման ենթատեքստով ու միտումով: Միանշանակ` ոչ: Մեզ մոտ գործակալներ են ձերբակալվել, եւ նրանց մեջ շատ են հենց վրացիները: Ի՞նչ պետք է անես: Բռնվել են- բռնվել են: Բայց մենք դա քաղաքականության հետ չենք կապում: Ինչ-որ մարդիկ ուղղակի ցանկացել են հարստանալ եւ գնացել են նման քայլի: Կամ` մեր կանանց բռնեցին Մալայզիայում, թմրանյութեր տեղափոխելու ժամանակ: Ժողովուրդը խոսում է այդ մասին եւ դատապարտում նրանց դրա համար: Ընդամենը այդքանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում