Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Վիգեն Խաչատրյան. Տեղի ունեցողը վստահություն չի ներշնչում

Վանաձորը տարբեր պատճառներով դեռ չի վերականգնել իր բարի համբավը իր տեղն ու դերը տնտեսական, սոցիալական, քաղաքական կյանքում: Դա բնավ վանաձորցիների մեղքով չէ: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում փոխադարձ մեղադրանքներին, պետք է ընտելանանք դրան, կարևորը՝ օրենքի տառն ու ոգին պահպանվի,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Լոռվա նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:  Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների շեմին Էջմիածնում և Գյումրիում տեղի ունեցած միջադեպերին Վ. Խաչատրյանը նշեց, որ չպետք է ընտելանալ թերություններին, այդ ամնենը հոռի բարքերի արդյունք է, որից պետք է ձերբազատվել: Նրա խոսքով՝  այդ երևույթները նաև իշխանության բացթողումների մասին են վկայում:

Լոռու նախկին մարզպետի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում կառավարությունում, վստահություն չի ներշնչում, որ տեղի են ունենալու էական փոփոխություններ. «Հստակ չասվեց, թե ինչով էր պայմանավորված նոր վարչապետի նշանակումը: Այն, որ մենք թարմության կարիք ունենք տնտեսական, սոցիալական քաղաքական կյանքում, հասարակական հարաբերություններում՝ լավ իմաստով, ակնհայտ էր, այդ հրամայականը կա, և գործող իշխանական կառույցները չեն բավարարում օրվա հրամայականներին:

Մենք ունենք 25 տարվա ընթացքում կուտակված թերությունների, բացթողումների ծանրագույն բեռ: Նոր վարչապետը ծանրաբեռնված չէ այդ բեռով, պատասխանատվություն չի կրում անցյալի համար, բայց մի մարդը ոչինչ չի անի, եթե ամբողջ քաղաքական վերանախավը չլծվի նոր քայլերի:

Հայաստանում այնպիսի դրվածք է որդեգրված, որ իրականում մենք կառավարության երկու թիմ ունենք՝ մի հատվածը ենթարկված է նախագահին, մյուսը՝ վարչապետին: Եթե վարչապետը և նախագահը նույն քաղաքականությունը չվարեն, մենք արդյունք չենք ունենա: Այն, որ Ս. Սարգսյանն ասում է, որ վարչապետը փոփոխությունների ալիքի առաջնորդը պիտի լինի կամ բարեփոխումների խորհրդանիշը պիտի դառնա, եթե դա ասվում է, որպեսզի վստահություն ներշնչվի դեպի վարչապետը, վատ չէ, բայց իրականում եթե փոփոխությունների առաջնորդը չլինի նախագահը, այդ փոփոխությունները չեն լինի կամ ցանկալի արդյունք չեն տա: Մեկ թիմ պետք է գործի՝ որը պետք է երկու առաջնորդ ունենա՝ ի դեմս նախագահի և վարչապետի: Շանթարգելի կամ քավության նոխազի դերում վարչապետ «օգտագործելը» ոչ մի լավ բանի չի բերում, 25 տարի այդ փորձը կիրառվում է»,- նշեց Վիգեն Խաչատրյանը:

Փոփոխությունները ինչի՞ն կարող են միտված լինել, և վարչապետին տրվա՞ծ է բացարձակ ազատություն. այս հարցերին Վիգեն Խաչատրյանը չցանկացավ պատասխանելանել, նշեց, որ ամեն ոք ունի իր գործելաոճը. «Ավելի լավ է գործունեությունը լինի թափանցիկ և բաց, քան թե համապատասխանի ընդունված կանոններին, եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, ոճը կարող է լինել ազատ, այդ առումով վարչապետի վարքագիծը ինձ հաճելի է, առաջին տպավորությունները դրական են, մենք դերի մեջ մտած դեմքերից հոգնել ենք: Մենք փոքր պետություն ենք, և այստեղ պակասում է թափանցիկություն»:

Վ. Խաչատրյանի խոսքով՝ հասարակությունում տիրող ընդհանուր մթնոլորտն այնպիսն է, որ մարդիկ ինչ-որ բանից ուզում են օգտվել, իսկ բարեփոխումների իմաստը պետք է լինի օգտվելու ինստիտուտի վերացումը, հավասարության իրավունքի և օրենքի գերիշխանության արմատավորումը:

«Ինչպես իշխանության ձգտողները այնպես էլ իշխանություն ունեցողներն անում են այնպիսի բաներ, որոնք անընդունելի են: Փոփոխություն օդի ու ջրի պես պետք է մեր ժողովրդին, որպեսզի վիճակ փոխվի մեր երկրում: Մենք հասել ենք նրան, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը սեփական, հարազատ երկրում անկոչ հյուրի կարգավիճակում է ապրում. սա պետք է հաղթահարվի գործով»,- ընդգծեց Վ. Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում