Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Պատահական չէ, որ Ռուսաստանը այսօր ամրապնդում է Հայաստանի պաշտպանունակությունը. Ստանիսլավ Տարասով

Ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի հայտարարությունը Բիշքեկում՝ Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացներին Հայաստանի և սիրիահայ համայնքի հնարավոր ներգրավման մասին:

Փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում հարցը՝ հայտարարության խորքերում տեսնելով տարբեր գործոններ ու նրբերանգներ:

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, արաբագետ Հայկ Քոչարյանը, մասնավորապես, Սարգսյանի խոսքը վերլուծում է հիմնականում Սիրիայի հումանիտար ճգնաժամի լուծման խնդրի տեսանկյունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ղեկավարը, ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ժամանակ ունեցած իր ելույթում անդրադառնալով Սիրիայի հիմնախնդրին՝ հույս էր հայտնել, որ Սիրիայում հրադադարի հաստատման մասին ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունը ճանապարհ կբացի հակամարտության լուծման համար, և ողջունել Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Սիրիայում հումանիտար աղետի կանխարգելմանը: Շարունակելով՝ Սերժ Սարգսյանն ասել էր. «Քննարկում ենք Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում»:

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը Սերժ Սարգսյանի հայտարարությունը բացատրում է ոչ միայն պաշտոնական Երևանի մտահոգությամբ՝ կապված հայկական համայնքի հետագա ճակատագրի հետ, փախստականների ներհոսքի հնարավոր վտանգով, այլև այս տարածաշրջանի հանդեպ Հայաստանի քաղաքական հետաքրքրությամբ:

«Բավական է հպանցիկ հայացք գցել քարտեզի վրա՝ հասկանալու համար, որ Մերձավոր Արևելքի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի սահմանից ընդամենը 200-300 կմ հեռավորության վրա: Թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այնտեղ կա ռուսական բազա և այլն, բայց դա, այսպես թե այնպես, ազդում է Հայաստանի վրա»,- մեզ հետ զրույցում նշեց Տարասովը:

Փորձագետի կարծիքով՝ սիրիական հակամարտության և ընդհանրապես մերձավորարևելյան տարածաշրջանի անկայուն վիճակի վտանգներից մեկը Հայաստանի համար այն է, որ փախստականների հոսքը Մերձավոր Արևելքից կարող է ուղղվել ոչ թե դեպի արևմուտք՝ եվրոպական երկրներ, այլ Թուրքիայի արևելքից՝ դեպի Հայաստան:

«Երկրորդ հանգամանքը. սա, անկասկած, պատմական գոտի է, որը, ուզեք թե չուզեք, միշտ եղել է Հայաստանի ուշադրության կենտրոնում, և նա այնտեղ ունի իր քաղաքական հետաքրքրությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Սիրիայում կամ այլ արաբական երկրներում հայկական համայնքներին, բայց Հայաստանը նաև գիտի, թե ում ձեռքում կարող է հայտնվել Հայաստանի պատմական մասը. մի բան է, որ Թուրքիան վերականգնի իր վերահսկողությունն այդ տարածքներում, մեկ այլ բան, որ ամեն ինչ դուրս կա վերահսկողությունից, իսկ այդ դեպքում ի հայտ կգան նոր պետական կազմավորումներ, օրինակ՝ Քուրդիստանը: Իսկ դա նշանակում է, որ իրենց ուժը կկորցնեն իրավական բոլոր փաստաթղթերը, որոնք կարգավորում են Արաքսով անցնող սահմանը, նկատի ունեմ՝ Կարսի պայմանագիրը: Այստեղ նմանատիպ բազում գործոններ կան, որոնք հարցեր են առաջացնում»,- ասաց փորձագետը:

Տարասովն այս տեսանկյունից պատահական չի համարում այն, որ Ռուսաստանը, իր խոսքով, այսօր «փորձում է ամրապնդել Հայաստանի պաշտպանությունը և պաշտպանունակությունը, որպեսզի Հայաստանը հեռացնի մերձավորարևելյան աղետից»:

Տարասովը չի կարծում, թե Մոսկվան փորձում է ներքաշել Հայաստանը սիրիական ճգնաժամի մեջ. «Վտանգն այն է, որ Հայաստանի հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում, ապակայունացում է, իսկ այդ ապակայունությունը կարող է հասնել Հայաստանի սահմաններին: Ինչպե՞ս իրեն կպահի Մոսկվան այս իրավիճակում: Մի բան է Ղարաբաղյան հակամարտությունը,- այնտեղ կան նրբերանգներ,- բայց այլ հարց է, որ խնդիրները շոշափում են անմիջականորեն Հայաստանի տարածքը: Իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը»:

Ելնելով այս հանգամանքից՝ Ստանիսլավ Տարասովը մի քանի հարց է առաջ քաշում՝ 1) Այս իրավիճակում ինչպե՞ս իրեն կդրսևորի Հայաստանի ղեկավարությունը Մոսկվայի հետ հարաբերություններում, 2) Ինչպե՞ս իրեն կպահի Մոսկվան Երևանի հանդեպ, 3) Մոսկվան ու Երևանը սերտորեն կհամագործակցե՞ն այս հարցում, թե՞ կծագեն տարաձայնություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Հնարավո՞ր է, որ այս իրավիճակում Մոսկվան փորձի օգտագործել Հայաստանը և Սիրիայի հայկական համայնքը՝ Սիրիայում իր քաղաքականությունն առաջ տանելու համար, որովհետև Սերժ Սարգսյանի խոսքը սիրիական գործընթացին Հայաստանի ու հայկական համայնքի հնարավոր մասնակցության վերաբերյալ հենց Ռուսաստանի ջանքերը Սիրիայում ողջունելու համատեքստում էր:

Պատասխանելով մեր այս հարցադրմանը՝ Ստանիսլավ Տարասովն ասաց. «Ես հասկանում եմ, Սիրիայում հայկական համայնք կա, այն շատ հարուստ է, լավ դիրք է զբաղեցնում, բայց հայկական համայնքն այդքան ազդեցիկ և ուժեղ չէ, որպեսզի կարողանա վճռել Սիրիայի պես երկրի ճակատագիրը: Վտանգն այն է, որ իսլամիզմի վերելքը կարող է հանգեցնել նրան, որ Սիրիայի հայերը, ինչպեսև բոլոր քրիստոնյաները, կարող են դուրս մղվել այդ պլացդարմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում