Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Ինչ կապ ունի ՀՀԿ անդամը Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ, ուր են մեկնել Գաստիկը, Տլեն ու Ծըգըլը սպանությունից հետո

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու

Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Շարունակվեց դատարան չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակումը:

Դեպքի օրը Ավան-Առինջի «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակում գտնված անձանցից վեց հոգու, այդ թվում՝ տաքսի ծառայության սեփականատեր երեք եղբայրներին նախաքննական մարմինը ժամանակին մեղադրանք էր առաջադրել ծանր հանցագործությունը պարտակելու մեղադրանքով: Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չէր ճանաչել: Նախաքննության ավարտին նրանք վկայի կարգավիճակ էին ստացել, քանի որ նախաքննական մարմինը չէր կարողացել հաստատել նրանց կողմից հանցավոր արարքի կատարումը:

Բանն այն է, որ «Նուբարաշենում» հնչած կրակոցներից ու երեք անձանց սպանությունից հետո՝ ժամը 14.30-ի սահմաններում, սև սպորտային կապյուշոնով բաճկոններով Ավան-Առինջի «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակ են գնացել Գաստիկը, Ծգըլն ու Տլեն:

Տաքսի ծառայության սեփականատերերին, ինչպես նաև այնտեղ գտնվող որոշ աշխատողների ծանոթ էր Ծգըլը, ով ասել է, թե իրենց մեքենա է հարկավոր: Ծառայության աշխատող, «Ձուկ» մականունով Նարեկը նախ «Նոր Զովք» սուպերմարկետի հետնամասով տաքսի ծառայության գրասենյակ է ուղեկցել դեմքերը բաճկոնների կապյուշոններով քողարկած Գաստիկին ու Տլեին, ապա ծառայության համար նոր գնված «Սեդան» մեքենայով երեք տղաներին տարել է նրանց ուզած վայրը:

Հրապարակվեց «Ձուկ» մականունով Նարեկի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ նա տաքսի ծառայությունում եղել է փաստաթղթեր տանող-բերող, ակտերը վարորդներին հանձնող, ինչի համար վճարվել է:

Վկան, ով ցուցմունքներ է տվել նախ որպես կասկածյալ, ապա մի քանի անգամ՝ որպես մեղադրյալ, հայտնել է, որ «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են Երեմյան եղբայրները՝ «Թիզ» մականունով Կարենը, Սուրենը և Արմենը, վերջինս նաև հացաթխման արտադրամաս ունի տաքսի ծառայության հարևանությամբ ու Երևանի ավագանու անդամ էր:

Նշենք, որ Սուրեն Երեմյանը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է:

«Ձուկ» մականունով Նարեկը «Թիզ» մականունով Կարենին ճանաչել է մոտ 10 տարի: Ըստ այս վկայի՝ Ծգըլը գնալ-գալ է ունեցել Երեմյանների մոտ: Ծգըլն է վկային ծանոթացրել Տլեի հետ, իսկ Գաստիկին վկան չի ճանաչել:

Երրորդմասցի Լյովիկի սպանության օրը՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Ձուկ» մականունով Նարեկը «Միլենա» տաքսի ծառայության երկրորդ հարկի միջանցքում տեսել է Ծգըլին, ով ասել է, որ իրեն ու երկու ընկերներին մեքենա է հարկավոր: Տաքսի ծառայությունում ասել են, որ մեքենա կլինի տասը րոպեից:

Ծգըլի ասելով՝ «Ձուկը» դիմավորել ու գրասենյակ է ուղեկցել Գաստիկին ու Տլեին: Ապա «Ձուկը» խնդրել է, որ իրեն տան ծառայության նոր մեքենայի բանալին, որպեսզի ինքը երեք տղաներին տանի նրանց ուզած վայրը:

Նոր մեքենայի բանալիները տվել են վարորդական իրավունք չունեցող «Ձուկ» Նարեկին, մեքենայի բեռնախցիկ են դրել նաև ինչ-որ սև արկղ: Գաստիկի, Տլեի ու Ծգըլի հետ գրասենյակից դուրս են եկել նաև Երեմյան երկու եղբայրներն ու նրանց ընկերները, ովքեր այդ պահին եղել են գրասենյակում:

Մեքենայի մեջ, ըստ վկայի, Գաստիկը, Տլեն ու Ծգըլը չեն խոսել: Նրանք նախ ասել են, որ իրենց տանի դեպի Կենտրոն, հետո ուղղությունը փոխել ու ցանկացել են գնալ Կոմիտաս, բայց իջել են ճանապարհին՝ երթևեկության համար վճարելով 2 հազար դրամ:

«Միլենա» տաքսի ծառայության սեփականատեր Սուրենը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Նա հայտնել է, թե իրադարձությունների բերումով ինքն ու եղբայրները պարզապես զոհ են դարձել: Իրենք չէին կարող հանցագործություն պարտակել: Ինքը Գաստիկի, Տլեի ու Ծգըլի մասին իմացել է՝ որպես մականունավորների: Միայն Ծգըլին է ճանաչել եղբոր՝ Արմենի բաջանաղ Վահեի միջոցով: Տուժողներին՝ Երրորդմասցի Լյովիկին ու նրա հետ սպանված ընկերներին վկան չի ճանաչել: Նրանց սպանության մասին իմացել է լրատվամիջոցներից:

Թե ինչու էին դեպքի օրը Գաստիկը, Տլեն ու Ծգըլը եկել իրենց տաքսի ծառայություն՝ չի կարող ասել: Հնարավոր է, որ նրանք մտած լինեն նաև իրենց աշխատասենյակ, բայց միայն՝ մեքենա տրամադրելու հարցով:

Վկան հայտնել է, թե տեղյակ չէ՝ ծառայության մեքենայի բեռնախցիկ ինչ արկղ է դրվել:

Մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելով՝ Սուրենն ասել է, թե ինքը շահագրգիռ է, որ հանցագործությունը բացահայտվի, թաքցնելու կամ պարտակելու ոչինչ չունի: Այդ երեք տղաները՝ Գաստիկը, Տլեն ու Ծգըլը, գալով իրենց գրասենյակ՝ «բոլորին կրակն են գցել…»:

Երեմյանների մյուս եղբայրը՝ Արմենը, հայտնել է, որ դեպքի օրը հիվանդ է եղել, գտնվել է տանը: Նա Գաստիկին չի ճանաչել, Տլեի մասին լսել է իր բաջանաղից, իսկ Ծգըլին 2-3 տարի առաջ է տեսել՝ «ընտրարշավի ժամանակ»:

Արմենը նշել է, որ այդ երեք տղաները «օֆիս են եկել, առանց պատճառաբանելու մեքենա են ուզել, չեն ասել, որ հանցանք են գործել ու բոլորին գցել են կասկածանքի տակ»:

Հայտնվելով կասկածյալի, ապա մեղադրյալի կարգավիճակում՝ Արմեն Երեմյանը ջարդել է իր ու հարևանի տան տեսահսկող սարքերը, քանի որ դեպքից հետո Գաստիկին, Տլեին, Ծգըլին տաքսի ծառայության մեքենայով ինչ-որ տեղ տարած «Ձուկ» Նարեկը մարտի 6-ին գնացել է իրենց բակ, ցանկացել է խոսել իր հետ: Ինքը դուրս չի եկել, հեռախոսով զանգել ու պահանջել է, որ «Ձուկ» Նարեկը հեռանա, ապա ջարդել է իր ու հարևանի տների տեսահսկող սարքերը, որ Նարեկի գալը նոր կասկածների տեղիք չտա: «Նարեկի հետ իմ առնչությունը կարող էր ստվեր գցել իմ հեղինակության վրա»,- ասել է Արմեն Երեմյանը: Նա հարևանին խոստացել է «իր ճաշակով» նոր սարք տեղադրել ջարդածի փոխարեն:

Դեպքի օրը Գաստիկին, Տլեին, Ծգըլին տեղափոխելուց հետո Նարեկը գնացել է նաև Արմենի եղբոր՝ Կարենի ընկերուհու տուն: Վախենալով, որ ընկերուհին էլ կներքաշվի Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործի քննության քաշքշուկի մեջ՝ Կարենի հանձնարարել է, որ տաքսի ծառայության համակարգիչների տեխնիկական սպասարակումն իրականացնող Ալեքսեյ Մ.-ն իր ընկերուհու տան տեսահսկող սարքի հիշողության կրիչը հանի: Կարենը Ալեքսեյին ասել է՝ վերացրու, տար, նա էլ «բառացի հասկանալով»՝ հիշողության կրիչը նետել է աղբամանի մեջ…

Կարենը հապճեպ ընկերուհուն Հայաստանից դուրս է ուղարկել, որպեսզի ընկերուհին քաշքշուկի մեջ չընկնի:

«Միլենա» տաքսի ծառայության կարգավարը հայտնել է, թե Գաստիկին, Տլեին ու Ծգըլին տեղափոխող մեքենայի բեռնախցիկ դրված արկղի մեջ իրենց ծառայության հաշվապահական փաստաթղթերն էին, որոնք պետք է տարվեին ծառայության մյուս մասնաճյուղ, որտեղ գտնվում է ծառայության արխիվը: Կարգավարը սկզբում ասել է, թե Գաստիկի, Տլեի, Ծգըլի այցի պահին ինքը գրասենյակում չի եղել, բայց հաջորդ հարցաքննության ժամանակ հիշել է, որ ինքն է «Ձուկ» Նարեկին տվել նոր «Սեդանի» բանալին՝ մտածելով, թե նա «տեղ է գնում»:

Դեպքի պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ծառայության պետ Գագիկ Հովհաննիսյանը ցուցմունք է տվել, որ իր աշխատասենյակում է եղել, կրակոցներ է լսել: Դուրս է եկել, տեսել է երեք դիմակավորների, ովքեր փախչում էին: Նրանցից մեկը ձեռքի ինքնաձիգը նետել ու փախել է շենքերի ուղղությամբ, իսկ ինքը իր ծառայողական զենքով նրանց հետևից երեք անգամ օդ է կրակել:

Դատարանը ի վերջո ավարտեց չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակումը:

Դատարան չեն ներկայացել ու չեն հարցաքննվել նաև տուժողների իրավահաջորդները, ովքեր դիմումով հայտնել են, թե չեն ցանկանում ներկա լինել դատական նիստերին: Տուժողների իրավահաջորդների վերաբերյալ բերման ենթարկելու որոշումներ չեն կայացվի, դատավարության կողմերը համաձայնեցին, որ նրանց նախաքննական ցուցմունքները նույնպես հրապարակվեն: Դատարանը մեղադրողի առաջարկն ընդունեց՝ տուժողների իրավահաջորդների նախաքննական ցուցմունքները հրապարակել հաջորդ նիստին, երբ ներկա կլինի Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հաջորդ դատական նիստին դատարանը կանցնի քրեական բազմահատոր գործում առկա ապացույցների հետազոտմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում