Ջամայկան ներկայացնող արագավազորդ Ուսեյն Բոլտը խոսել է մարզական կարիերայի ավարտից հետո մարզչական կարիերա սկսելու հնարավորությունների մասին:
«Չեմ կարծում, որ կսկսեմ զբաղվել մարզչական գործունեությամբ: Դա շատ դժվար որոշում կլինի: Իհարկե, ես միշտ սպորտի մեջ կլինեմ, սակայն մարզիչ դառնալու որոշում չեմ պատրաստվում կայացնել», – ասել է Բոլտը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը մինչ «Ռիո 2016»-ի մեկնարկը հայտաարել էր, որ Օլիմպիական խաղերի ավարտից հետո կավարտի մարզական կարիերան: