Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մարդու մանրածախ առեւտուր

Թեեւ պարբերաբար խոսվում է թրաֆիքինգի մասին, բայց մարդկանց ճակատագրեր խորտակող այս բիզնեսի մասին շատերը լիարժեք պատկերացում չունեն:
Բիզնեսի այս տեսակը 4 ճյուղ ունի` սեռական, աշխատանքային, երեխաների եւ մարմնամասերի: Հարկ է նկատել, որ այս շարքում ամենապահանջվածը մարմնամասերի թրաֆիքինգն է` զուտ այն պատճառով, որ ոչ միայն շահույթ է ապահովում, այլ մեկին կյանքից զրկելու հաշվին մեկ ուրիշի կյանքն է փրկվում: Իսկ ապրելու հնարավորությունը գնելու համար մարդիկ պատրաստ են նույնիսկ իրենց ամբողջ ունեցվածքը վճարել: Դժվար է միանշանակ պնդել, թե այսօր ո՞ր մարմնամասն առավել պահանջարկ ունի, քանի որ նույնիսկ մարդկանց մաշկն են քերթում` նոր մաշկ ստանալու նպատակով: Հայտնի է, որ խոշոր հանցախմբերը թրաֆիքինգի զոհ դարձած քաղաքացիների հաշվին վտանգավոր հանցագործների մատնահետքերը փոխելու գործարքներ են կատարում:
Աշխարհում թրաֆիքինգի բիզնեսով զբաղվող երկրները բաժանվում են երեք խմբի` արտահանող, ընդունող եւ անցողիկ (այն երկրները, որտեղ նորօրյա ստրուկները ժամանակավոր են տեղակայվում` հետագայում տեղափոխվելով այլ երկրներ): Հայաստանը դասվում է արտահանողների շարքին եւ գտնվում է մոնիտորինգի 2-րդ խմբում: Եթե այսպես շարունակվի, մեծ է հավանականությունը, որ կզրկվենք Եվրոպայի եւ ԱՄՆ կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ֆինանսավորումից, որովհետեւ Հայաստանի իշխանությունները լիարժեք միջոցներ չեն ձեռնարկում մարդկանց որսը կանխելու համար: Իսկ գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ այն երկրներում, որտեղ թրաֆիքինգը լայն տարածում ունի, այդ բիզնեսի թիկունքին, սովորաբար, կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներն ու իրավապահ համակարգը:
Ճիշտ է, մինչ օրս Հայաստանում մարմնամասերի թրաֆիքինգի դեպք չի արձանագրվել, սակայն մեր երկիրը ապահովագրված չէ այդ աղետից` հատկապես հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին ՀՀ օրենք»-ի 9-րդ հոդվածը, որտեղ ասված է. «ՀՀ կառավարությունը որոշում է հաստատել դիակից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը եւ պայմանները` համաձայն հավելված N 1-ի»: Ի դեպ, սույն որոշումն ուժի մեջ կմտնի արդեն 2011 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ որոշումը դեռ ուժի մեջ չմտած` 2008-ին ՀՀ հիվանդանոցներից մեկը կասկածվում էր մարդու մարմնամասերի վաճառքի մեջ, սակայն հիվանդանոցի անձնակազմին հաջողվեց, այսպես ասած` «մաքուր» դուրս գալ: Արդյունքում տնօրինության դեմ քրեական գործ չհարուցվեց: Դե իսկ նոր օրենքի կիրառումն արդեն օրենսդրորեն հնարավորություն կստեղծի առաջին հերթին պայքարել ոչ թե հիվանդի կյանքի համար, հատկապես, նրա մարմնամասերը գնելուն շահագրգռել այն հիվանդներին, ովքեր պատրաստ են իրենց կյանքը փրկելու դիմաց խոշոր գումարներ վճարել:
Հայաստանում մարդկանց վաճառքը կազմակերպող հանցախմբերին անվանում են թրաֆիքինգյորներ կամ կավատներ: Մարդկանց մարմնամասեր ձեռք գցելու համար սրանք հիմնականում որսում են անապահով խավին պատկանող քաղաքացիներին, որոնց այլ երկրներում աշխատանք են խոստանում: Որսվածն այլեւս նրանց ստրուկն է, ում հարազատներին ինչ-որ ժամանակ անց ուղարկվում է նրա դիակը:
Այս հանցագործ բիզնեսի իրավական կողմերը ներկայացնելու նպատակով զրուցեցինք նաեւ թրաֆիքինգի հարցերով փաստաբան Հովիկ Արսենյանի հետ: Մեկնաբանելով հանցատեսակը` նա նկատեց, որ սա շահադիտական հանցագործություն է, քանի որ շահ ստանալը պարտադիր պայման է: Նա նշեց, որ զոհի մարմնամասերը հավաքագրողները կարող են վերցնել բռնի ուժով, սպառնալիքով: «Կոնկրետ երիկամը առեւտրի օբյեկտ կարող է դառնալ այլ երկրներում փոխպատվաստումներ կատարելու համար: Հիմա նայում եմ մեր երկրի սոցիալական վիճակին եւ վստահ եմ, որ այս պայմանները միանշանակ պարարտ հող են հանդիսանում, որ մեր երկիրը հետագայում դառնա ելքի երկիր, հումքի երկիր», – ահազանգեց փաստաբանը եւ որպես նախադեպ նշեց Հնդկաստանի օրինակը, որն այսօր մարմնամասեր արտահանող ամենագլխավոր երկիրն է համարվում: Ու թեեւ ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է նոր` 132.1 հոդվածով, որն առավել խիստ պատժամիջոցներ է սահմանում մարդկանց շահագործում (թրաֆիքինգ) իրականացնողների նկատմամբ, սակայն Հայաստանում օրենքները կյանքի ապահովության ոչ մի իրական երաշխիք չեն տալիս:
Ի դեպ, բիզնեսի այս տեսակը Իսրայելում է շատ տարածված, որն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ լուրջ կապեր ունի եւ համագործակցություն է իրականացնում: Այստեղից մարդու ներքին օրգանները տեղափոխվում են Իսրայել: Միանշանակ է, որ բիզնեսն իրականացվում է բարձրաստիճան իրավապահների ու մաֆիոզ կառույցների հովանավորությամբ: Առհասարակ ամենուր բիզնեսի այս պահանջված եւ ամենաթանկ ոլորտը ղեկավարում են բարձրաստիճան պաշտոնյաները:
Թրաֆիքինգի զոհերի հայտնաբերմամբ եւ նրանց աջակցություն ցուցաբերող Հույս եւ օգնություն ՀԿ-ի ավագ մասնագետ Նորա Մնացականյանից փորձեցինք ճշտել, թե մարմնամասերի հայտնաբերման ի՞նչ դեպքեր են հայտնի ՀԿ-ին: Նրա խոսքերով, ՀՀ-ում առայժմ մարմնամասերի թրաֆիքինգի դեպք չի արձանագրվել: Դա, սակայն, չի երաշխավորում, որ բիզնեսի այս տեսակը մեր երկրում տարածում չունի: Նորա Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե կառավարության` դիակներից մարմնամասեր վերցնելու որոշումը որքանո՞վ կարող է պարարտ հող ստեղծել մարմնամասերի թրաֆիքինգի համար, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Եթե անազնիվ մարդիկ խրվեն դրա մեջ եւ օրենքը կարդան այնպես, ինչպես իրենց հարմար է, կոռուպցիոն ռիսկերը կբարձրանան համապատասխան մարմիններում, եւ մարդիկ, որոնք պետք է հսկեն ոլորտը, կարող են մտնել այդ գործընթացի մեջ, ինչը հետագայում կարող է թրաֆիքինգ դառնալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում