Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Գազի գինը չի փոխվի հունվարի 1-ից շուտ, էլէներգիայինը՝ փետրվարի 1-ից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Պարոն Նազարյան, նախորդ շաբաթ կառավարության նիստին վարչապետը հանձնարարեց ճշտել՝ որքանով է հնարավոր նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, նախնական առաջարկություններ ներկայացնել։ Այս պահի դրությամբ ինչ է արվել այդ ուղղությամբ։

-Առաջարկության բովանդակությանը հանրությունը, կարծում եմ, արդեն իսկ ծանոթ է։ Վարչապետը կարեւորեց երկու սպառողական խմբերին։ Մեկը՝ սոցիալապես անապահով բնակիչ-բաժանորդներին, հաջորդը խթանող դեր ուներ, որը վերաբերում է ջերմոցային տնտեսություններին ու գյուղմթերքներ մշակողներին։ Այդ ուղղությամբ մենք քննարկումներ ենք անում, քանի որ, որպեսզի կարողանանք բարձրացված հարցերին ողջամիտ ու տրամաբանական լուծումներ տալ, պետք է նախեւառաջ տեսնենք՝ օրենսդրությունը մեզ նման հնարավորություն տալիս է, թե ոչ։ Միանգամից ասեմ, որ անհրաժեշտություն կլինի որոշակի օրենսդրական փոփոխություններ, քանի որ սակագների տարբերակման սկզբունքներն ամրագրված են Էներգետիկայի մասին օրենքում եւ այնտեղ տարբերակված՝ սոցիալական եւ խթանող խմբեր չկան։ Անհրաժեշտություն կլինի լրացնել օրենքը համապատասխան բովանդակությամբ։ Սոցիալապես անապահով խավերի նկատմամբ վարչապետի մոտեցումն այն է, որ ովքեր իրոք անապահով են, ապա փորձենք նրանց ավելի նվազ սակագնով մոտեցում կիրառել։ Վարչապետը հանձնարարել է այնպիսի մոտեցումներ գտնել, որ սողանցքներ չմնան եւ դրանից փորձ չանեն օգտվել հարուստները։ Դա հասցեագրված լինի միայն սոցիալապես անապահովներին։ Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, ապա այստեղ էլ պետք է մոտեցում գտնել, որ դրա շնորհիվ ջերմոցային տնտեսությունների արտադրանքը դառնա ավելի մրցունակ։ Բնականաբար միայն այս մոտեցումով հնարավոր չէ արտադրանքը դարձնել մրցունակ, բայց սա գործոններից մեկն է, որը արտադրանքը գնային առումով մրցունակ կդառնա։

Պարոն Նազարյան, եթե հիմա մենք խոսում ենք սակագնի նվազման մասին, չի՞ նշանակում, որ նախկինում սակագինը ուռճացված է եղել։

-Բնականաբար ոչ։ Չի կարող նման բան լինել, որովհետեւ, եթե մեզ մոտ ուռճացված սակագին լիներ, ապա մեր հանձնաժողովը, համապատասխան մասնագետները դա կվերանայեին։ Մեր վերլուծությունները եւ գնահատականները ցույց են տալիս, որ ամեն ինչ նորմալ է եղել։ Միանգամից ասեմ, որ եթե վարչապետի հանձնարարությունը մենք կյանքի կոչենք, ապա դա կլինի հուլիսի մեկից ոչ շուտ, քանի որ Էներգետիկայի մասին օրենքը սահմանափակում ունի։ Հիմա մենք փորձում ենք վերլուծել եւ գնահատականներ տալ կատարվող փոփոխություններին։ Մասնավորապես, եթե մենք նվազեցնում ենք սակագինը սոցիալապես անապահովների համար, ապա դա չպետք է բեռ դառնա ուրիշ խմբի համար։ Մենք պետք է ունենանք հարմար պահ, որը կարող է լինել սահմանին գազի գնի նվազումը, ապա մենք այդ ժամանակ կարող ենք այդ խմբի համար նվազ սակագին սահմանել։

-Արդյոք վարչապետի հետ քննարկել եք այն հանգամանքը, որ մենք սահմանին գազի գնի այլ ցուցանիշ ունենք, իսկ սպառողին այն հասնում է մի քանի անգամ ավելի թանկ գնով։

-Ես այդ հարցը չեմ բարձրացնի, քնաի որ դա մեր բուն գործառույթն է։ Իսկ վարչապետի կողմից նման հարցադրում չի եղել։ Իսկ եթե դուք հիշում եք, անցած տարի, երբ վերանայում էինք սակագները, կառավարության կողմից հրավիրվեց անկախ աուդիտորական ընկերություն մրցութային եղանակով, եւ նրանք ուսումնասիրություն կատարեցին մեր սահմանած սակագների մասով, թե արդյոք մեր սահմանած սակագները տրամաբանական են։ Այդ եզրակացությունը համացանցում տեղադրված է եւ բոլորին հասանելի է։

Ապրիլի մեկից պարզ դարձավ, որ ունեցանք գազի գնի նվազում, իսկ ինչու այն կյանքի կոչվեց օգոստոսի մեկից։

– «ԳազպրոմԱրմենիա» ընկերության պայմանագիրը, որով սահմանվում էր սահմանին նոր սակագին, մենք ստացանք մայիսի յոթին։ Բնականաբար մենք ունենք ընթացակարգ սակագնի վերանայման, հայտնի ուսումնասիրության ժամանակահատված կա։ Մենք շատ սեղմ ժամկետներում ավարտել ենք ուսումնասիրությունները եւ հունիսի մեկին որոշում ենք ընդունել, եւ օրենքով սահմանված կարգով այն մտել է կիրառության մեջ։

Պարոն Նազարյան, սոցիալապես անապահով խավի համար արդեն իսկ լուծումներ գտնվում են, իսկ միջին խավի համար որեւէ լուծում կգտնվի՞։ Ընդհանուր գնային քաղաքականությունը հնարավոր է վերնայվի՞:՚

-Ընդհանուր գնային քաղաքականությունը վարչապետի կողմից այնպիսին է եղել, որ ինչ էլ անենք, ինչքան էլ իջեցնենք սակագինը սոցիալապես անապահով խավի ահմար, միջին խավի վրա նոր բեռ չենք ավելացնի։

Վարչապետի համար անակնկա՞լ էր այս սակագինը, նա «Գազպրոմում» է աշխատում եւ դժվար թե տեղյակ չլիներ այս խնդիրներին։

-Գազի վերջնական սակագնի ձեւավորման խնդրին վստահաբար ինքն ամբողջությամբ տիրապետում է  եւ քաջատեղյակ է։ Սոցիալականի մասին, ենթադրում եմ, որ արդեն տեղեկացված եղել է, դրա համար էլ հանձնարարել է սոցիալապես անապահովների խումբ ստեղծել։

Ովքե՞ր են մտնելու այդ խմբի մեջ։

-Վարչապետի խոսքից ես հասկացա, որ այն ցուցակը, որը կտրամադրի սոցնախարարությունը, որտեղ կոնկրետ հասցեական մարդիկ են եւ համարվում են սոցիալապես անապահով, նոր սակագինը կվերաբերի նրանց։ Բայց նաեւ կան մոտեցումներ մեր կողմից, որը դեռ վարչապետի հետ չի քննարկվել, այն է, որով մենք կսահմանենք մի շեմ սպառման ծավալի եւ այդ շեմով հնարավորինս ցածր սակագին կլինի, իսկ դրանից հետո բոլորը կվճարեն նույն սակագնով։ Եթե այս մոտեցումը ընտրվի, ապա դրանից կարող են օգտվել նաեւ հարուստները։ Ենթադրենք 100 կիլովատտ ժամը սահմանենք շեմ՝ 40 դրամ։ 100 կիլովատտ բոլորն էլ ծախսում են, իսկ դրանից հետո արդեն  կգործի բոլորի համար սահմանված սակագինը։ Հիմա սրանք դեռ մոտեցումներն  են, որոնք քննարկման ենթակա են։ Բնականաբար, եթե վարչապետի մոտ մենք որեւէ տարբերակի վրա կանգ առնենք, եւ դա լինի լավագույն տարբերակը, մենք դրա մասին կհրապարակենք եւ հանրային քննարկումների արդյունքում վերջնական որոշում կկայացնենք։

-Նախորդ կառավարությունն ուներ այս հարցը քննարկելու հնարավորություն, բայց չարվեց։ Արդյոք Հովիկ Աբրահամյանի մոտ նման քննարկում եղել է։

-Ընդհանրապես նմանատիպ հարցերը նախկին կառավարությունը ճիշտ է համարել լուծել բյուջեի հաշվին՝ սուբսիդավորման կամ նպաստներն ավելացնելու եղանակով։ Իսկ նոր կառավարության մոտեցումն ուրիշ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում