«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է «Ատլետիկո»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսի խոսքերը:
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի 1:1 հաշվով ավարտված խաղից հետո մադրիդյան ակումբի պաշտպանն Instragram-ի իր էջում հրապարակել է լուսանկար` ցուցադրելով ոտքի վերքը: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, երբ Լուիս Սուարեսը կանգնել է նրա ոտքի վրա:
«Ֆուտբոլը տղամարդկանց խաղ է: Այն, ինչ կատարվում է խաղադաշտում, այնտեղ էլ մնում է: Պետք չէ կրկես ցուցադրել: Կրկնում եմ, ֆուտբոլը տղամարդկանց համար է»,- AS-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը: