Wednesday, 24 04 2024
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

Լոռու կրթվարչության պետը «թքած ունի» Աշոտյանի հանձնարարականի վրա

Հանուն արդարության նշենք, որ հայրենի պաշտոնյաները մեկ-մեկ արդարամիտ որոշումներ կայացնում են:
Տվյալ դեպքում խոսքը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասին է. ելնելով Լոռու մարզի Շնող գյուղի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանցիների շահերից` նա հանձնարարական էր տվել դպրոցի տնօրենին նրանց դասվարությունը տրամադրել 15 տարվա մանկավարժական ստաժ ունեցող Նաիրա Ճիճիլյանին, որպեսզի ուստարվա սկզբից դասապրոցեսից դուրս մնացած 8 երեխաները կարողանան նորմալ կրթություն ստանալ:
Նախարարը նաև ժամկետ էր տվել` մինչև նոյեմբերի 8-ը կատարել հանձնարարականը և արդյունքների մասին զեկուցել, ինչը մինչ օրս չի արվել: Պարզվում է, որ Լոռու մարզի պետական պաշտոնյաներից մեկը կամ մի քանիսը շահագրգռված են և ակտիվորեն խոչընդոտում են հաձնարարականի կատարմանը. Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը «թքած ունի» նախարարի հանձնարարականի վրա, և Շնողի` պատմաբան Հովիկ Մելիքսեթյանի անունը կրող միջնակարգ դպրոցի տնօրենին արգելել է կատարել այն: Նա ուզում է 1-ին դասարանցիների դասվար տեսնել Լոռու մարզի Լալվարի անտառապետ Աթոյի կնոջը` դպրոցի նախկին բակապահ Անուշ Ղումաշյանին, որի կրթական անբավարար մակարդակից արդեն շատ երեխաներ տուժել են: Այդ պատճառով կրթօջախի աշակերտները տարեցտարի պակասում են. այս տարվա առաջին դասարանցիների ծնողներն էլ չեն ցանկանում, որ իրենց երեխաներն անգրագետ մեծանան. դպրոցում ընդամենը մեկ 1-ին դասարան է ձևավորվել, բայց 8 աշակերտ մինչ օրս չի հաճախում դպրոց:
Հիշեցնենք, որ Անուշ Ղումաշյանը, ըստ շնողցիների, գյուղի դպրոց է ընդունվել ընդամենը միջնակարգ կրթության մակարդակով, զուգահեռաբար ընդունվել է Վանաձորի մանկավարժական համալսարանի հեռակա բաժին և մինչ ավարտելը դպրոցում դասավանդել է 4 տարի. հետագայում պարզվել է, որ նրա` 4-րդ դասարանն ավարտած աշակերտներն այժմ 5-րդ դասարան պետք է գնան այբբենարաններով: Այդ հեռանկարից խուսափելու համար էլ սեպտեմբերի 1-ին շնողցիներն իրենց երեխաներին բերել էին դպրոց` մտածելով, որ դասվարը 15 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ ունեցող Նաիրա Ճիճիլյանն է: Նա ընդունել էր երեխաներին, սակայն երեք օր անց Լոռու մարզպետարանից զանգել էին դպրոցի տնօրենին և պահանջել, որ նա 1-ին դասարանի դասվարությունը հանձնի իրենց մատնանշած մարդուն` անտառապետի կնոջը: Դա դժգոհություն էր առաջացրել երեխաների ծնողների շրջանում, և նրանք բողոք-դիմում էին ուղարկել ՀՀ ԿԳ նախարարություն` պահանջելով որակյալ մասնագետի: Նախարարության կրթության պետական տեսչությունից էլ իրենց մասնագետ Ռ.Մաժինյանին էին գործուղել գյուղ` դիմումներում նշված դժգոհություններն ու փաստարկները ստուգելու նպատակով: Դպրոցի կառավարման խորհրդի նախագահի, տնօրինության, ուսուցիչների, ծնողների հետ բազմաթիվ զրույցներից, գրավոր, բանավոր բացատրություններից պարզվել էր, որ բողոքողները ճիշտ են. մասնագետը նախ արձանագրել էր, որ դպրոցի տարրական դասարաններում դասավանդող 6 դասվարներից 5-ը ունեն մանկավարժական մասնագիտական բարձրագույն կրթություն, Ն.Ճիճիլյանն էլ սկզբում ավարտել է Ա.Բակունցի մանկավարժական ուսումնարանը, իսկ հետագայում` որակավորումը բարձրացնելու համար Անուշ Ղումաշյանի հետ միասին սովորել և ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը: Չնայած դրան, դպրոցը յոթերորդ դասվարին ընդունելու կարիք չի ունեցել (քանի որ առանց այն էլ` նրանց դասաժամերով ապահովելու խնդիր է եղել), բայց տնօրենը դա արել է մարզպետարանի պաշտոնյաների ճնշմամբ. հրաման է տվել Անուշ Ղումաշյանին «ընդունել որպես դասվար` ազատելով բակապահի պարտականությունից»: Այդուհանդերձ, նախարարության մասնագետը Ճիճիլյանի, Ղումաշյանի և այլ դասվարների դասավանդած դասարաններում նաև դասալսումներ էր անցկացրել` երեխաների ուսուցման մակարդակները համեմատելու համար և արձանագրել. «Տիկին Ղումաշյանի մասնագիտական և մեթոդական կարողությունները թույլ են… Ուսուցչուհին հաճախ աշակերտների ճիշտ պատասխանները չի ընդունում, պնդում է իր ոչ ճիշտ դատողությունները (երեխաների կողմից բավական երկար ժամանակ պահանջվեց` դասարանի պատուհանի աջ, թե ձախ կողմը գտնվելը պարզելու համար, այդպես էլ չպարզվեց, քանի որ ուսուցչուհու աջ կողմը երեխաների համար ձախն էր)…»: Ղումաշյանի 1-ին դասարանցիներն անտարբեր էին դասապրոցեսի և ուսուցչի խոսքի հանդեպ, գրեթե չէին մասնակցում դասապրոցեսին, իսկ նրա ավարտացրած և այժմ 5-րդ դասարանում սովորողները մայրենի լեզվի ժամին չեն կարողացել վարժ կարդալ, ինքնուրույն խոսք կառուցել, թույլ են եղել նրանց տրամաբանական կարողությունները, բառապաշարը` աղքատիկ և այլն… Մինչդեռ մյուս դասվարների դասավանդած դասարաններում նորմալ մակարդակ է եղել:
Ի վերջո, նախարարը կարգադրել է` 1-ին դասարանցիների դասվարությունը հանձնել Ն.Ճիճիլյանին, բայց ինչպես նախորդ անգամ` դպրոցի ժողովից հետո, այնպես էլ հիմա մարզպետարանի կրթվարչության պետ Մինասը կրկին տնօրենին ասել է, որ բոլոր հարցերը մարզում ինքն է որոշում, և Ա.Ղումաշյանը պետք է իր որոշմամբ մնա 1-ին դասարանի դասվար: Թե ի՞նչն է առիթ տվել Սայադյանին` Ղումաշյանին ատամներով պաշտպանելու, կարելի է միայն ենթադրել. արդյո՞ք ոչ կաշառքը, մանավանդ որ` խոսակցություններ են պտտվում այն մասին, որ նախարարության տեսուչին ընդունելու, սեղան գցելու պատրվակով նա մարզի 167 դպրոցների տնօրեններից 20.000-ական դրամ է հավաքել: Գուցե Վերահսկիչ պալատը նաև Լոռու մարզպետարանում և մասնավորապես կրթության վարչությունո՞ւմ ստուգումներ սկսի և չարաշահումներ արձանագրելու դեպքում առաջարկի պատկան մարմիններին մարզում հովանավորչությամբ զբաղվողներին հեռացնել աշխատանքից: Համենայնդեպս, բողոքավորներն ակնկալում են, որ հեռացվողների շարքում պետք է լինեն Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ով չի շտկում այս իրավիճակը, նախարարի կարգադրության կատարմանը խոչընդոտող նրա ենթակա Մինաս Սայադյանը, իսկ Անուշ Ղումաշյանին ընդհանրապես չեն ուզում տեսնել դպրոցում, քանի որ կիսագրագետ ուսուցիչը իրավունք չունի անգամ մեկ ժամ դասավանդելու:
Այլ կերպ ասած` կրթությունը ազգային անվտանգության խնդիր է, և եթե որոշ պաշտոնյաների զգոնությունը թուլանում է իրենց մեծ ախորժակի պատճառով, ուրեմն նրանց խորհուրդ ենք տալիս իրենց հովանավորյալներին գործի ընդունել` որպես սեփական երեխաների մանկավարժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում