Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը հայտարարել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ավելի շատ բարեկամական են, քան դիվանագիտական կամ քաղաքական:
Նահշոնի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է սերտ երկխոսություն. «Մեր քաղաքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Էներգետիկ հարցերը, որոնց շուրջ մենք երկխոսում ենք, շատ կարևոր են երկու երկրների համար:
Մեկ այլ կարևոր հարց է տարածաշրջանի անվտանգությունը: Երկու երկրներն էլ ապրում են պոտենցիալ վտանգավոր և անկայուն տարածաշրջանում: Իսրայելը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի խաղաղ ճանապարհով»:
Նահշոնը հայտարարել է, որ դեռ հայտնի չէ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցելելու ստույգ ժամկետը: