Գերմանական Volkswagen ընկերությունը, որն ավելի հայտնի է որպես մարդատար եւ բեռնատար մեքենաների խոշորագույն արտադրողներից մեկը, պատրաստվում է գնելու իտալական Alfa Romeo ընկերությունը: Alfa Romeo-ն կարող է դառնալ Volkswagen-ի 13-րդ ապրանքանիշը: Volkswagen-ը կարող է դա իրականացնել, եթե Fiat ընկերությունը համաձայնի այն վաճառելուն: Շատ մասնագետներ կարծում են, որ Fiat-ը շատ չի դիմադրի, քանի որ ընկերությունը հիմա ամենավատ ժամանակներն է ապրում, իսկ 2010թ. նրա վնասները կազմել են $17 մլրդ: Անցած տարի Alfa Romeo մակնիշի տակ արտադրվել է 102 հազ. մեքենա: Fiat-ը կանխատեսում էր երեք անգամ ավելի: Նրան է պատկանում նաեւ Ferrari ապրանքանիշը, որի գինն, ըստ Morgan Stanley-ի, կազմում է 3,1 մլրդ եվրո, իսկ Fiat-ն ինքն արժի 7.8 մլրդ եվրո: Այս պահին Volkswagen-ն ունի մոտ 17,5 մլրդ եվրո, որոնք պատրաստվում է տարբեր ծրագրերի իրագործման համար ներդնելուն: