Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Անկախության 9133 օր

Հայաստանի Հանրապետության անկախության 9133 օրերը եղել են հպարտության և ամոթի, պարկեշտության և անամոթության, հույսի և հուսաբեկության, խանդավառության և վհատության, պատերազմի և խաղաղության, հերոսության և դավաճանության օրեր: Հայաստանի 9133-օրյա անկախությունն այսօր մեզ ոչ միայն վերադարձնում է 25 տարի առաջ, այլև պարտադրում է նայել ապագային և երբևէ չհրաժարվել Հայաստանի մասին մեր երազանքներից և պայքարից՝ հանուն այդ երազանքների իրականացման:

***

«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»,- 25 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության հանրաքվեի այս հարցադրմանը ՀՀ բնակչության 94 տոկոսն «այո» էր քվեարկել: Ոմանք պնդում են, որ դա ավելի հուզական, խանդավառ քվեարկություն էր: Նրանք չեն սխալվում. դա, հիրավի, խանդավառ քվեարկություն էր, և որքան էլ հետագա տարիների պրագմատիկ, ապա և՝ ցինիկ քաղաքականության կերտման փորձերը գալիս էին փոխարինելու հասարակական խանդավառությանը, սակայն ակնհայտ էր՝ անհնար է անկախ պետականություն կերտել առանց խանդավառության, առանց ոգեղենության:

Քսանհինգ տարի առաջ այս օրերին անկախությանը «ոչ» ասողների վեց տոկոսը կամ վախեցած էր, կամ չարացած, կամ երկուսը միասին: Միաժամանակ, անկախության հակառակորդների այդ վեց տոկոսի անդուլ և համառ պայքարն անկախության դեմ տվեց իր դառը-տտիպ-թունավոր պտուղները՝ անկախության քարկոծման, վարկաբեկման, անկախ, ինքնիշխան  պետականության թուլացման հետ փոխվեց նաև ուժերի տոկոսային հարաբերակցությունը: Հայաստանի անկախ պետականության հիմնադիր հայրերը հաճախ իրենք հեռացան անկախության հիմնարար արժեքներից և շեղվեցին անկախության քաղաքական ուղեգծից: Հայաստանի անկախության իրական նվիրյալները դուրս մղվեցին պետական շինարարությունից կամ արգելվեց նրանց մուտքն այնտեղ: Աստիճանաբար անկախության հակառակորդների վեց տոկոսը բազմացավ-տարածվեց, և այժմ նրանք ամենուր են՝ պետական-հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Այդ վեց տոկոսը դարձավ քաղաքականության տերը՝ անգթորեն պայքարելով Հայաստանի անկախության դեմ:

***

2000-ական թթ. ԵՊՀ Լրագրության ֆակուլտետում նախկին դեկան Գառնիկ Անանյանը ինձ՝ Մամուլի տեսության և պատմության ամբիոնի դասախոսիս, նվիրեց իր հեղինակած «Արդի հայ մամուլը» վերատառությամբ փոքրիկ գրքույկը՝ հանձնարարելով գրախոսել այն, քանի որ ես էի այդ առարկան դասավանդում: Գրքույկը, իհարկե, գիտական որևէ արժեք չուներ, սակայն ամենակարևորը դա չէր: Գրքույկում Անանյանը, խոսելով ետխորհրդային Հայաստանի մասին, մի քանի անգամ օգտագործել էր «այդ չարաբաստիկ անկախությունը» արտահայտությունը: Ես փորձեցի հրաժարվել գրախոսություն գրելուց՝ «Չեմ ցանկանում գրախոսել մի աշխատանք, ուր Հայաստանի անկախությունն անվանում են չարաբաստիկ»,-ասացի: Դեկանը պնդեց՝ գրիր, ինչ մտածում ես: Այդպես էլ վարվեցի: Իրադարձությունների հետագա զարգացման վերջնարդյունքում ֆակուլտետում դասավանդելու իրավունքից զրկվեցի (չնայած ԵՊՀ ներկայիս ռեկտոր, այն ժամանակ` պրոռեկտոր Արամ Սիմոնյանի՝ ինձ ցուցաբերած հետևողական աջակցությանը և համառ ջանքերին):

Հայաստանի անկախության երդվյալ հակառակորդները դարձան ժամանակի տերերը, սակայն անկախության իրական տերերը մնացինք մենք՝ ԽՍՀՄ կազմից դուրս, անկախ, ժողովրդավարական Հայաստանին «այո» քվեարկած 94 տոկոս քաղաքացիներս: Թեպետ չգիտեմ, թե այժմ մենք քանի՞ տոկոս ենք կազմում:

***

21-ամյա դուստրս երբեմն տարակուսում է, թե ինչու՞ եմ իր ծննդյան տարեդարձի օրը հիշատակում նաև Հայաստանի անկախության տարեդարձը: Ես նրան պատասխանում եմ, որ աշխարհում երկու տարեթիվ անչափ և հավասարաչափ թանկ են ինձ համար՝ իր ծննդյան օրը՝ 1994 դեկտեմբերի 17-ը և Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ 1991թ. սեպտեմբերի 21-ը, և իմ ամենամեծ երազանքները կապված են նրանց հետ:

Այս պատմությունը ես ամեն տարի դստերս ծննդյան օրը վերապատմում եմ նրան, չնայած նա անգիր գիտե բոլոր մանրամասները:

Դստերս ծնունդից երկու-երեք շաբաթ առաջ Հայաստանում ձյունառատ, անլույս, անփող, կիսաքաղց ձմեռ էր: Ոչ մանկական օրորոց կար խանութներում, ոչ էլ, եթե լիներ, հնարավորություն ունեինք գնելու: ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, կառավարող ուժի՝ ՀՀՇ վարչության անդամ, ֆիզմաթ գիտ. թեկնածու ամուսինս որոշեց ինքն օրորոց պատրաստել դստերս համար: Շաբաթներ շարունակ, մոմի լույսի տակ, նա փայտից պատրաստում էր այդ օրորոցը: Ամեն օր օրորոցն ավելի ու ավելի էր ամբողջանում-հղկվում-գեղեցկանում: Մի օր առավոտյան, երբ արթնացա, օրորոցն ամբողջովին պատրաստ էր՝ սպիտակ ներկով ներկված: Դա երբևէ իմ տեսած ամենագեղեցիկ ու թանկ օրորոցն էր: Մի քանի օր անց ծնվեց դուստրս, նրա ծննդյան պահին հիվանդանոցում անջատվեց էլեկտրաէներգիան, սակայն մենք լապտերներով զինված էինք գնացել: «Հայք» թերթում, ուր աշխատում էի, դստերս ծննդյան առիթով խմբագրակազմի շնորհավորանքի կողքի էջում մահվան բոթ էր՝ նույն օրը, գրեթե նույնն ժամին Երևանում սպանվել էր Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը:

Դուստրս՝ Սոսեն, ծնվեց Հայաստանի համար ծանր ու բարդ տարիներին, մեծացավ նավթավառի ծխի ու հոտի մեջ և իր փոքրիկ թաթիկներով ծափ էր տալիս ամեն անգամ, երբ վերջապես էլեկտրականությունը միացնում էին: Նա այս ամռանը գերազանցությամբ ավարտեց Կոպենհագենի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ երկու տարի ուսանելով Դանիայի կառավարության հատկացրած ամբողջական կրթաթոշակով (մինչ այդ՝ դարձյալ գերազանցությամբ ավարտել էր ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը):

Դստերս ծնունդը լուսավորող լապտերներից մեկը ես պահում եմ մինչև օրս: Խնամքով պահպանում ենք նաև նրա օրորոցը, որը մենք անվանում էինք «Հանրապետության օրորոց»: Թվում էր, որ այնտեղ դստերս հետ մեծանում էր նաև Հայաստանի անկախ Հանրապետությունը: 9133-օրյա անկախ Հայաստանը: Նրանց՝ դստերս ու Հայաստանի հետ են կապված իմ բոլոր երազանքները: Եվ ես գիտեմ, որ նավթավառի ծխից, պատերազմից ու անմաքուր քաղաքականության փոշուց կծկված, դատարկվող Հայաստանը ոտքի կկանգնի, և 25 տարի առաջ իր ծննդյանը «ոչ» ասողներին գլխիկոր և շփոթահար կթողնի:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում