Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի գներն այսօր սկսել են աճել Լիբիայից ստացված լուրերից հետո, որը դեռ չի կարողացել նավահանգիստներից մեկում սկսել նավթի բեռնման գործընթացը, ինչպես նաև՝ նավթարդյունահանման սառեցման մասին համաձայնագրի շուտափույթ կնքման մասին Վենեսուելայի նախագահի արած հայտարարությունից հետո:
Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում աճել է 1.6 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 46.53 դոլար:
Միևնույն ժամանակ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 1.9 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 43.83 դոլար: