Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթանում է Ռիոյում կայացած 2016թ. ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության մեդալակիր մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին նվիրել է 1 մլն դոլար արժողությամբ բնակարաններ, որոնք գտնվում են Երևանի կենտրոնում:
Արծաթե մեդալակիրներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը ստացել են համապատասխանաբար 30-ական մլն դրամ: Գոռ Մինասյանը ստացել է նաև բնակարան Գյումրիում:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանն իր հերթին Արթուր Ալեքսանյանին պարգևատրել է 100.000, Միհրան Հարությունյանին՝ 90.000, Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին՝ 30.000-ական դոլար:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: