Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Հայաստանի «ռուսամետ» ռիսկերը. Դենիս Դվորնիկով

«Ռուս-հայկական համագործակցության» փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը «Վզգլյադ»-ի իր հոդվածում անդրադարրձել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը։

«Ինչպեսև սպասվում էր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրեց երկրի նոր վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելու մասին հրամանագիրը։ Այդ քաղաքական գործչի կենսագրությունը բավականին խոսուն ուրվագծեր ունի։

2001-2010 թթ. Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը, 2010-ի դեկտեմբերից 2011 հոկտեմբեր եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 2012-ից բարձր պաշտոններ զբաղեցրել ռուսական «Գազպրոմում»։

Հայ հասարակության մեջ այդ նշանակումն առաջացրել է խառը, բայց բավականին վառ զգացումներ։ Գերակշռող է զգուշավոր հույսի զգացումը։ Հայաստանի բնակիչները փոփոխությունների են սպասում։

Եվ այն, ինչը ռուս տեսաբանները հաճախ անվանում են «մայդանային (կամ «էլեկտրամայդանային») բողոքական ակտիվություն, իրականում տարրական հոգնածություն է տնտեսական խնդիրներից, սոցիալական անարդարությունից, հեռանկարների բացակայությունից և բնակչության արտահոսքից դեպի Ռուսաստան, Եվրոպա և աշխարհի այլ մասեր։

Անշուշտ, Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես ռուսական դրածո։ Այսինքն՝ այն «ժողովրդական վստահության կառավարությունը», որի մասին խոսել էր նախագահ Սարգսյանը Երևանում ՊՊԾ գնդի զավթման հետ կապված ճգնաժամից հետո, հենց սկզբից նկատելի «ռուսական շեշտ» ունի:

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին անզեն աչքով տեսանելի է դեպի Ռուսաստան Հայաստանի քաղաքական իշխանության ուղղվածությունը։ Այժմ այդ միտումն ավելի է ուժեղացել։ Կան դա մատնանշող միջոցառումներ։ Օրինակ՝ «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին հրավիրելը Գրիբոյեդովյան ակումբ, որը ժամանակին հիմնադրվել էր ռուսական դիվանագիական կառույցների կողմից, սակայն աստիճանաբար անցել տեղեկատվական և փորձագիտական դաշտի շրջագիծ։

Այժմ Ռուսաստանից հայ լուրջ գործչի հրավերը կարծես թե դառնում է ակտիվության նոր ալիքի նշան։

Առաջին հայացքից՝ Կարապետյանի նշանակումը նվազեցնում է արևմտամետ ուժերի ճշման ներքո ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ռիսկերը։ Սակայն որպես անկուսակցական քաղաքական գործիչ՝ նա թողնում է փոխզիջումային կերպարի տպավորություն, որը կարող է հանել լարվածությունն ու կայունացնել հայ հասարակությունը։

Թվում է, թե ռուս դիվանագետները, ովքեր նյարդային կերպով վերապրեցին Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումն ու «Սասնա ծռերի» ելույթը, կարող են կրկին հենվել բազմոցի հենակին և ասել. «Ո՞ւր պիտի նրանք գնան»։

Սակայն դա շատ խաբուսիկ տպավորւթյուն է։ Եվ դրա պատճառները մի քանիսն են։

Բանն այն է, որ ռուսական արտաքին քաղաքականությունն ու այսպես կոչված մշակութային դիվանագիտությունը, ի տարբերություն ամերիկացի դիվաագետների, կենտրոնացած է էլիտարների, այլ ոչ թե հանրության վրա։ Օրինակ, շատ դժվար է պատկերացնել ռուս դեսպանին փաբում Հայաստանի ֆուտբոլի հավաքականին շարքային երևանցիների հետ քաջալերելիս, ինչպես դա անում է ամերիկացի գոծընկերը։

Դրա հետ մեկտեղ՝ Հայաստանի շարքային քաղաքացիների շրջանում աճում են հակառուսական տրամադրությունները։ Եվ աճում են շատ արագ։ Դրան նպաստում են Ղարաբաղյան հարցով և ադրբեջանական կողմից հարձակողական սպառազինության վաճառքի վերաբերյալ ռուս քաղաքական գործիչների աղմկալի, անզգույշ հայտարարությունները։ Մարդկանց հաճախ վիրավորում է նույնիսկ ոչ Բաքվի և Մոսկվայի միջև պայմանագրի առկայության փաստը, այլ այն, թե ինչպիսի մեկնաբանություններով են այդ առնչությամբ հանդես գալիս այնպիսի բարձրաստիճան գործիչներ, ինչպիսին է, օրինակ, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

Արդյունքում Հայաստանի տնտեսության կախվածությունը խոշոր ռուսական ֆինանսաարդյունաբերական խմբերից և ընկերություններից ստեղծում է կլաուստրոֆոբիայի ավելի ու ավելի սուր զգացում անկախնատեսելի հյուսիսային գործընկերոջ գրկում։

Մեծ հավակնություններ կան նաև ռուս հասարակական գործիչների վարքի հանդեպ, ովքեր ցուցադրական այցով գալիս են Հայաստան։ Ինչպես ձևակերպել է հայ լրագրողներից մեկը. «Նրանք գալիս են արտահայտվելու, սակայն նույնիսկ չեն փորձում լսել մեզ»։

Հանրային բանախոսները, ովքեր ասում են, թե առանց Ռուսաստանի Հայաստանի գոյատևումն անհնարին է, ստանում են ռուսամետ տեղեկատվական վարձկանների պիտակ։ …Իրավիճակը նման է հրաբխային պրոցեսի։

…Իշխող վերնախավի՝ ժողովրդականություն չվայելող ցանկացած գործողություն բնազդաբար կապվում է ռուսական ազդեցության հետ։

Այդ պայմաններում «Գազպրոմից» վարչապետի նշանակումը իր մեջ մեծ ռիսկեր է կրում։ Թեկուզ այն պատճառով, որ մարդիկ սպասում են փոփոխությունների և հստակ արդյունքների մեծ տեմպի, որոնք կարելի կլինի զգալ արդեն հաջորդ տարվա ապրիլին, երբ կսկսվեն ընտրությունները և անցում կկատարվի խորհրդարանական հանրապետության։

Օրինակ, Հայաստանում շատերը հույս ունեն, որ նոր վարչապետին կհաջողվի համոզել Մոսկվային՝ գալ որոշ տնտեսական նախապատվությունների, ինչպես նաև չխոչընդոտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին՝ գազի մատկարարման ու տարանցման հարցերում։

Կարեն Կարապետյանն արդեն հայտնել է էլեկտրականության և գազի սակագների իջեցման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ դրանք միայն առաջին տնային պատրաստություններն են նոր վարչապետի և այդ բարձր պաշտոնը նրան վստահողների համար։

Սակայն պետք է հիշել, որ հիասթափությունը «ժողովրդական վստահության կառավարության» աշխատանքում կարող է բերել ոչ միայն քաղաքական ռեժիմի փոփոխության, այլև արմատապես փոխել Ռուսաստանի հանդեպ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը՝ հետ մղելով ռուսամետ գործիչների փոքր խմբի վերջին փաստարկները»։

«Հաշվի առնելով լարվածությունը ղարաբաղյան ուղղությամբ, Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորոմների ակտիվ գործունեությունը, Անդրկովկասում աշխարհաքաղաքական շահերի բարդ կծիկը, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի անհեռատես քաղաքականության հետևանքները կարող են ճակատագարական լինել ողջ տարածաշրջանի համար։

Պատրա՞ստ են ռուսական պրոֆիլային գերատեսչությունները հասկանալու այդ ռիսկերը՝ ժամանակը ցույց կտա»,- եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում