«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայրը՝ Մատիաս Մեսսին կանգնել է դատարանի առջև: Այդ մասին հայտնում է Marca-ն:
34-ամյա Մատիասը մեղադրվել է ապօրինի զենք պահելու մեջ և դատապարտվել հասարակական աշխատանքների:
Արգենտինայի հավաքականի հարձակվողի եղբայրը մեկ տարվա ընթացքում շաբաթական չորս ժամ պետք է աշխատի Ռոսարիոյի սիրողական ֆուտբոլային ակումբներից մեկում:
Բացի այդ, Մատեոն պետք է հրաժարվի ալկոհոլից ու թմրանյութերից, չլքի քաղաքն ու 524 դոլարի չափով տուգանք վճարի: