Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Ռիոյում կայացած 2016թ․ ամառային օլիմպիական խաղերում 52 կգ քաշային կարգում արծաթ մեդալ էր նվաճել։
Միջազգային օլիմպիական կոմիտեն բռնցքամարտիկին տեղեկացրել է, որ նրա դոպինգ ստուգման արդյունքը դրական է։ Այդ մասին հայտարարել է Ալոյանի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը։
«Մեզ տեղեկացրել են, որ դոպինգ ստուգման արդյունքը դրական է։ Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ նա հիվանդացել էր ու դեղամիջոց ընդունել՝ կաթիլների տեսքով։ Դա թույլատրված է մարզումային, բայց ոչ մրցումային ծրագրում»,- Կրավցովի խոսքերը մեջբերում է «Р-Спорт»-ը։