Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել էր «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» (1:2) հանդիպման առաջին խաղակեսին։
Մխիթարյանն այսօր կրկին բուժզննում է անցել, որից հետո հայտնի է դարձել, որ նա շարքից դուրս է մնացել ևս 10 օրով։ Նրա մոտ նախկին վնասվածքի սրացում է նկատվել։ Այս մասին տեղեկացնում է The Times-ը։
Ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա 3 խաղերին՝ «Ֆեյենորդ»-ի, «Ուոթֆորդ»-ի և «Նորթհեմփթոն Թաուն»-ի հետ։