Shamshyan.com-ը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում բնակվող Հռիփսիմե Ղարիբյանը չգիտի՝ ինչ պատասխանի 2,5 տարեկան երկվորյակ տղային՝ Սամվելին: Երեխան քանի օր է՝ կանգնում է եղբոր՝ Հարությունի մեծադիր նկարի առջև ու անընդհատ կրկնում. «Մամա, Աութ, մամա Աութ»: Ինչ իմանա երեխան, որ եղբայրը, ով իրենից 5 րոպե առաջ է ծնվել՝ այլևս չկա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երկվորյակների մարը՝ Հռիփոսիմեն ասում է. «Սեպտեմբերի 5-ին երեխան մի քիչ թուլություն է ունենում և ջերմում է: Նրան տեղափոխում են Երևանի Բաբլոյանի անվան հիվանդանոց, որտեղ հետազոտելուց հետո տեղափոխում են Ծերեթելի փողոցի վրա գտնվող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխան ինքնուրույն քայլելով, խոսելով՝ մտնում է հիվանդանոց՝ իմ ձեռքը բռնած: Հանձնում ենք բժիշկներին, ովքեր միանգամից ոչ տանում, ոչ բերում են , պատասխանում են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մեր հարցին՝ ինչպես կարող է ծանր երեխան քայլելով ու խոսելով մտնի հիվանդանոց՝ նրանք չեն կարողանում պատասխան տալ, այլ միայն ասում են՝ մայրիկ, դուք դրսում սպասեք: Մեկ օր անց երեխայի վիճակը դառնում է օրհասական, ու մենք վստահ ենք, որ դա եղել է Ծերեթելիի բժիշկների մեղքով, ովքեր ցուցաբերել են անպաստախանատու վերաբերմունք ու բժշկին ոչ վայել պահվածք:
Տեսնելով, որ երեխայի կյանքը մազից է կախված, Ծերեթելիից ռեանիմոբիլով տղայիս տեղափոխում են նորից Բաբլոյանի հիանդանոց, որտեղ բժիշկները ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի փրկեին մահվան ճիրաններում հայտնված երեխայիս կյանքը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում