Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ինչպես է Աղվան Հովսեփյանի որդին միլիոնավոր դոլարների տեր դարձել պետգնումներով

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի փոփոխության, նոր վարչապետի նշանակման  որոշումը կայացվել է վաղուց, և հուլիսյան ԱՎԾ ցուցանիշներն էլ այդ ֆոնի վրա պատահական չեն, որ իբրև թե հուլիսին անկում գրանցվեց և նաև դրանով պայմանավորված իրականացվեց այս փոփոխությունը:

Տնտեսագետի հավաստմամբ՝ տարատեսակ փաստաթղթեր կան, որոնք փաստում են, որ մեր պետական ապարատը բավականին ուռճացված է: Արտակ Մանուկյանը հավաստիացրեց, որ առկա տնտեսությունից դեպի ստվեր ներհոսում է 1,5-2 մլրդ դոլար:

Փորձագիտական ուսումնասիրություններից ելնելով՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ երեք ոլորտներում չարաշահումներ են եղել: Լինելով պետգնումների փորձագետ, Արտակ Մանուկյանը նշել էր, որ 2,5 մլն դոլարի պատվաստանյութ է ձեռք բերվել Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերության միջոցով. տնտեսագետը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները՝ որոնց համաձայն՝ միլիոնավոր դոլարներ է յուրացվել պետգնումներով: Ուռճացվել են պատվաստված անձանց թվերը, պատվաստանյութի ձեռքբերման գները և այլն:

Արդյո՞ք խոշոր կոռուպցիոն ձկներին բացահայտելու հարցում նորանշանակ վարչապետը կարող է դառնալ փոփոխության խորհրդանիշ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժամանակին նաև նրա ընտանիքի անդամների մասին կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հրապարակումներ են եղել. այս հարցին ի պատասխան՝ Արտակ Մանուկյանը նշեց, որ չի կարող ո՛չ այո ասել, ո՛չ էլ՝ ոչ, և հավելեց, որ անձերի փոփոխությունը չէ խնդիրը, խնդիրը համակարգային է:

«Ներկա տնտեսական մոդելով շատ դժվար է լինելու ապագա կառավարությունների համար, ովքեր ստանձնելու են այս բեռը՝ հաշվի առնելով նաև այն, որ մեր պետական պարտքը բավականաչափ մեծ է:

Կոռուպցիայի դեմ պայքարելով՝ ստվերային գումարների թափանցիկ ձևով բյուջե մուտքագրումը Հայաստանի տնտեսության հետագա կայացման կամ գոյության լրջագույն, կարելի է ասել, միակ հնարավորությունն է: Որքան սա արագ կատարվի, այնքան արագ կկարողանանք որակական աճ գրանցել»,- ընդգծեց տնտեսագետը:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարման արդյունավետության վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ երկու տարի Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձախողված է եղել: 2014թ-ի տնտեսական ցուցանիշները համեմատելով 2016-ի հետ՝ փորձագետը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը 4 տոկոս անկում է գրանցել, իսկ պետական պարտքն աճել է 14 տոկոսով, և անկում է ապրել նաև միջին աշխատավարձի ցուցանիշը:

Արտակ Մանուկյանի դիտարկմամբ՝ մոտալուտ ընտրությունների գործոնը մեծ նշանակություն ունի Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարցում: Նրա խոսքով՝ հնարավորինս ավելի շատ ձայներ բերելու, փոփոխությունների իմիտացիա առաջացնելու համար ավելի դրական կերպար է հրամցվում հասարակությանը, կիրառվում են որոշակի մանիպուլյացիոն հնարքներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում