Իդրիս Դերմեն հանդես էր գալիս ֆուտբոլի Բուրկինա-Ֆասոյի հավաքականում։ 34-ամյա պաշտպանը վերջին մրցաշրջանում հանդես էր գալիս Ֆրանսիայի սիրողական առաջնությունում՝ «Բիգուգլիա» թիմում։
Ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում՝ Ֆրանսիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ֆուրիանի» ակումբի հետ դիմակայությունում։ Խաղի միջնամասում Դերմեն տապալվել է խոտածածկին և, չնայած բժիշկների ջանքերին, այլևս չի բարձրացել։
Հավելենք, որ Իդրիս Դերմեն 4 տարի հանդես է եկել Մոլդովայի առաջնությունում՝ 4 անգամ դառնալով Մոլդովայի չեմպիոն և 2 անգամ՝ գավաթակիր։