20-րդ դարը կոսմետոլոգիայի ոլորտում համարվում է հեղափոխական: Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն (CIDESCO) նախաձեռնել է ստեղծել Գեղեցկության միջազգային օր, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 9-ին: Այս մասին գրում է Calend-ը:
1995 թվականից այս օրը աշխարհում առանձնակի ողջունվում է ամեն եղեցիկը, ինչն էսթետիկ հաճույք է պարգևում: Շատ երկրներում գեղեցկության մրցույթներն անցկացվում են հենց սեպտեմբերի 9-ին:
Պատմության մեջ առաջին գեղեցկության մրցույթն անցկացվել է 1888 թ. սեպտեմբերին Բելգիայում, իսկ առաջին «Միսս Աշխարհ»-ը տեղի է ունեցել Լոնդոնում 1951 թ. ապրիլին: