Աշխարհի առաջին ռակետի մասնակցությամբ հանդիպումը կրկին անավարտ է մնացել:
Ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգայի հետ խաղի առաջին երկու սեթերում սերբ թենիսիստը հաղթել է 6:3, 6:2 հաշվով: Դրանից հետո Ցոնգան հրաժարվել է շարունակել խաղը:
Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը մեկ այլ ֆրանսիացի է՝ Գաել Մոնֆիսը: Վերջինս 6:4, 6:3, 6-:հաշվով հաղթել է իր հայրենակից Լուկա Պուիին:
Քառորդ եզրափակիչի այսօրվա դիմակայություններում հարաբերությունները կպարզեն Խուան Մարտին դել Պոտրո – Ստանիսլաս Վավրինկա ու Կեի Նիշիկորի – Էնդի Մարեյ զույգերը: