US Open-2016-ում Դանիայի ներկայացուցիչ Կարոլին Վոզնյացկին 6:0, 6:2 հաշվով հաղթանակ է տարել Լատվիան ներկայացնող Անաստասիա Սեվաստովայի նկատմամբ:
Հայտնի է դարձել, որ քառյակ է մտել նաև մրցաշարի երկրորդ համար Անժելիկա Կերբերը: Գերմանուհին 7:5, 6:0 հաշվով պարտության է մատնել իտալուհի Ռոբերտա Վինչիին: Վոզնյացկին ու Կերբերը կհանդիպեն կիսաեզրափակիչում:
Քառորդ եզրափակիչի մյուս զույգերը կազմել են Սերենա Ուիլիամսն ու Սիմոնա Հալեպը, Անա Կոնուհն ու Կարոլինա Պլիշկովան: