Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ժամանել է Աղդամի շրջանի Գյուզանլի ավան: Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ, Ի.Ալիեւը կնոջ հետ այցելել է Գուզանլի բնակավայր եւ ծաղիկներ դրել հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանին: Տվյալ շրջանի շրջկենտրոն Աղդամը գտնվում է ԼՂՀ-ի վերահսկողության տակ: