Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ սիգարետի ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանում է ախորժակի զգացողությանը: Այդ մասին հայտնել են գիտնականները Աթենքում տեղի ունեցած Եվրոպական շնչառական հանրության ամենամյա համագումարի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
Գիտնականները գտել են քաշ հավաքելու պոտենցիալ պատճառը և դա ճնշելու մեխանիզմը՝ ուսումնասիրելով 14 կամավորի արյան նմուշները, որոնք համաձայնվել են ժամանակավորապես թողնել ծխելը:
Փորձի ընթացքում պարզվել է, որ ծխելը խիստ նվազեցրել է ախորժակը, որը համընկել է արյան մեջ ախորժակի հորմոնի՝ գրելինի մակարդակի նվազեցմամբ: