Ադրբեջանական Trend գործակալության տեղեկացմամբ, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և Բրունսումում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի շտաբի պետ Ժոուկ Լամբերտուս Հերմանը քննարկել են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Աբիևի և Հերմանի հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները: