Գիտնականները լաբորատոր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են քնի ժամանակ գլխուղեղի հիմնական առանձնահատկությունը: Պարզվել է, որ տղամարդկանց և կանանց ուղեղի գլխավոր նյարդային համակարգում տեղի է ունենում ինֆորմացիաների առանձնացում, հայտնում է gogetnews.info-ն:
Կանանց և տղամարդկանց վրա անցկացրած փորձի ժամանակ բժիշկները օգտագործել են էլեկտրաուղեղագրություն:
Երբ հետազոտողները բառ են արտասանել, դրանց արձագանքել է ուղեղի առանձին հատվածը: Ընդ որում՝ փորձի մասնակիցները պետք է սեղմեին համապատասխան կոճակ, երբ նրանց անվանում էին ինչ-որ առարկա, կամ երբ խոսքը վերաբերվել է կենդանիներին:
Փորձի ավարտից հետո նրանց քնեցրել են և հարցրել համանման բառեր: Պարզվել է, որ նույնիսկ քնի ժամանակ նյարդային համակարգի կենտրոնական մասը մի ինֆորմացիան բաժանել է մյուսից: