Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Orange-ը աշխարհի 36-րդ ամենաարժեքավոր ապրանքանիշն է. Millward Brown

Մայիսի 12-ին հեղինակավոր Millward Brown Optimor-ը, Financial Times-ի հետ համագործակցությամբ, հրապարակել է 6-րդ «BrandZ Top 100 համաշխարհային ամենաարժեքավոր ապրանքանիշեր» ամենամյա զեկույցը, որը ներկայացնում է 2011թ. ամենաարժեքավոր գլոբալ ապրանքանիշերի ցանկը: Ըստ զեկույցի` Orange-ը զբաղեցնում է 36-րդ տեղը` նախորդ տարվա 50-րդի փոխարեն և գնահատվել է 17.6 միլիարդ դոլար նախկին 14 միլիարդ դոլարի փոխարեն:

Հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի բոլոր ապրանքանիշերի շարքում Orange-ը զբաղեցրել է 7-րդ տեղը: Մայրցամաքային Եվրոպայի ապրանքանիշերի շարքում Orange-ը 6-րդն է: 2011թ. զեկույցի ամենաակնառու միտումներից է ՏՏ և հեռահաղորդակցության ընկերությունների գերակայությունը. ցուցակը գլխավորող տասը բրենդերից 6-ը տեխնոլոգիական ընկերություններ են:

Հետաքրքրական է, որ Orange-ը տեղ է զբաղեցրել միայն այս տարի հարյուրյակում հայտնված Facebook-ի անմիջական հարևանությամբ:

Millward Brown-ի մեթոդոլոգիան հաշվի է առում ինչպես հաճախորդների շրջանում կատարված ուսումնասիրությունները, այնպես էլ ֆինանսական տվյալներ:

Բրենդի գնահատումը բրենդին վերագրվող ֆինանսական արժեքի չափումն է: Այն հիմնված է բրենդի ներքին արժեքի վրա, որը կախված է բրենդի` պահանջարկ ստեղծելու հնարավորությունից: Բրենդի ֆինանսական արժեքն այն բոլոր ապագա եկամուտներն են, որ բրենդը կարող է գեներացնել:


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում