Բուքինգհեմյան պալատը հայտարարել է տնտեսական ապահովման ասիստենտի պաշտոնի թեկնածուի փնտրում՝ խոստանալով կյանք թագավորական նստավայրում: Այդ մասին գրում է Luxury Listings-ը:
Սպասվում է, որ այդ աշխատակիցը հոգ կտանի պալատական ինտերերների, այդ թվում՝ գորգերի, կահույքի, հնագույն ծաղկամանների և արվեստի գործերի մասին:
«Դա պարզապես տնարարություն չէ, այլ աշխատանք հոյակերտ միջավայրում»,- նշված է հաղորդագրության մեջ: