Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկիրը կպահպանի իր իրական դեմքը, չնայած տարբեր երկրներից տարբեր ավանդույթներով հարյուր հազարավոր միգրանտների ինտեգրացիայի խնդրին, գրում է Suddeutsche Zeitung-ը:
«Գերմանիան Գերմանիա է մնում այն ամենով, ինչը որ մենք սիրում ենք և մեզ համար թանկ է»,- ասել է կանցլերը:
Մերկելը նշել է, որ բոլոր հիմնական արժեքները, որոնք վաղուց բնութագրում են Գերմանիային և նրան գրավիչ դարձնում օտարերկրացիների համար, կպահպանվեն և ապագայում: