International Data Corporation (IDC) ընկերության կանխատեսումների համաձայն` պլանշետների համաշխարհային վաճառքը 2016 թվականին կընկնի ռեկորդային 11.5%-ով` հասնելով 183.4 միլիոն միավորի, հայտնում է RIA Novosti-ն:
Վաճառքի աճ սպասվում է 2018 թվականից ոչ շուտ և կշարունակվի մինչև 2020 թվականը: Ենթադրվում է, որ մինչև այդ ժամանակը մատակարարման ծավալները կհասնեն 194.2 միլիոն պլանշետի: