Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը աջակցել է երկրի մի շարք քաղաքներում բուրկինի կրելու արգելքին: Իր ելույթում նա հայտարարել է, որ հանրապետությանն ավելի շուտ ներկայացնում է մերկ կուրծքը, քան հիջաբը, հայտնում է The Guardian-ը:
Վարչապետի ելույթում խոսքը վերաբերվել է Մարիաննային, որը դարձել է երկրի խորհրդանիշը 1792 թվականի ֆրանսիական հեղափոխությունից հետո: Ավանդաբար նրան պատկերում են կուրծքը բաց:
«Մարիաննայի կուրծքը մերկացած է, որովհետև նա կերակրում է ժողովրդին: Նրա դեմքը բաց է, քանի որ նա ազատ է: Նա հանրապետությունն ինքն է»,- ընդգծել է Վալսը:
Սակայն Վալսի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել, այդ թվում՝ պատմաբանների շրջանում:
Ինչպես ընդգծում է The Guardian-ը, նրանք կասկածի տակ են դրել «ֆրանսիական հեղափոխության պատմության» վարչապետի իմացությունը: