Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան նշել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին, ով ազգային թիմ վերադառնալու որոշում է կայացրել, հիանալի տրամադրություն ունի:
«Մեր զրույցի ժամանակ Լեոն ակնարկեց, որ մոտիվացված է: Նա նորմալ վիճակում է, իսկ մենք հոգ կտանենք նրա մասին:
Մենք կվերգտնենք խաղի ճիշտ ուղին: Կգտնեմ անհրաժեշտ բալանսն ազգային թիմի խաղում: Արգենտինայի հավաքականը կգրոհի գնդակով և կպաշտպանվի` առանց դրա»,- Goal-ը մեջբերում է Բաուսայի խոսքերը: